ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքում անվտանգության երաշխիքները դեռ համաձայնեցված չեն. Զելենսկի

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները դեռևս համաձայնեցված չեն հանածոների մասին գործարքում։ Նրա խոսքով՝ բնական ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի քննարկման ժամանակ իր թիմը պնդել է, որ ամերիկացիները համապատասխան տող ներառեն փաստաթղթում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ես ցանկանում էի, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների առաջարկը լինի, կարևոր է, որ այն այնտեղ լինի»,-ասել է նա։

Զելենսկիի խոսքով՝ Վաշինգտոն այցի ընթացքում ինքը մտադիր է ուղղակիորեն հարցնել՝ արդյո՞ք Ամերիկան կշարունակի աջակցել Կիևին։ Նա նաև հայտարարել է, որ պաշտոնյաները դրական են գնահատում համաձայնագրի վերջնական տարբերակը, և որ ինքն անձամբ է տեսել փաստաթուղթը և նախատեսում է աշխատել դրա հետ։

Ուկրանայի նախագահը նշել է, որ իր կողմից բարձրացրած հիմնական հարցերը պատշաճ կերպով արտացոլված են համաձայնագրի տեքստում։

«Ինձ համար գլխավորն այն էր, որ մենք պարտք չենք, համաձայնագիրը չի ներառում ո՛չ 500 միլիարդ պարտք, ո՛չ 350, ո՛չ էլ 100: Դա անարդար կլինի մեր նկատմամբ»,- ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ հիմնադրամի հարցը լուծվել է շրջանակային համաձայնագրի շրջանակում։ Նա ընդգծել է՝ սա գործընկերային նախագիծ է, որը հաշվի է առնում Ուկրաինայի շահերը։

«Այս հիմնադրամն ուկրաինա-ամերիկյան է, ոչ միայն ամերիկյան»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան երախտապարտ է ԱՄՆ-ին և պատրաստ է համագործակցության։

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունում AFP-ի աղբյուրը հայտնել էր, որ համաձայնագրի նախագիծը պարունակում է կետ անվտանգության վերաբերյալ, սակայն չեն նշվում ԱՄՆ-ի կոնկրետ պարտավորությունները դրա ապահովման առումով:

«Կա ընդհանուր կետ, որն ասում է, որ Ամերիկան ներդրումներ կանի կայուն, բարգավաճ և ինքնիշխան Ուկրաինայում, որ այն աշխատում է կայուն խաղաղության համար, և որ Ամերիկան աջակցում է անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին»,- ասել էր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ կայցելի Վաշինգտոն՝ ստորագրելու գործարքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի