Թրամփը հայտարարել է,որ Զելենսկին ուրբաթ օրը կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու հանածոների մասին համաձայնագիրը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ամենայն հավանականությամբ, ուրբաթ օրը կայցելի Սպիտակ տուն՝ ստորագրելու հազվագյուտ հանածոների մասին պայմանագիրը, որով Կիևը, փաստորեն, կվճարի ԱՄՆ ռազմական օգնության համար՝ պաշտպանվելու ռուսական լայնածավալ ներխուժումից, գրում է The Guardian-ը։

Այս հայտարարությունը հաջորդում է կողմերի միջև լարված բանակցություններին։ Լրատվամիջոցները նախօրեին  ուշ երեկոյան հայտնել էին, որ համաձայնության պայմանները հստակեցվել են։

«Ես լսել եմ, որ նա գալիս է ուրբաթ։ Իհարկե, ես դեմ չեմ, եթե նա ցանկանում է։ Եվ նա կցանկանար կնքել ինձ հետ միասին։ Եվ ես հասկանում եմ, այն մեծ գործարք է, շատ մեծ գործարք»,-ասել է Թրամփը լրագրողներին Օվալաձև աշխատասենյակում։

Ըստ  Financial Times-ի, որն առաջին էր հայտնել է գործարքի համաձայանեցման մասին,  դրա նոր պայմանները չեն ներառում ռեսուրսների շահագործումից 500 միլիարդ դոլարի իրավունքի ծանր պահանջները, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների և ուկրաինական նավթի և գազի պաշարների շահագործումից։

Գործարքը ներառում է Ուկրաինայի հանքային ռեսուրսների զարգացման հիմնադրամի համատեղ սեփականություն՝ որոշակի պայմաններով այն ռեսուրսների համար, որոնք արդեն իսկ ներդրում ունեն պետական ​​բյուջեում։

Դա ավելի ձեռնտու էր Ուկրաինային, քան Վաշինգտոնի առաջարկած սկզբնական գործարքը, բայց չի ներառել հղումներ այն երկարաժամկետ անվտանգության երաշխիքների մասին, որոնք Կիևը ցանկանում էր գործարքում:

Դրա որոշ մանրամասներ մնում են  անհասկանալի, ներառյալ ԱՄՆ-ի սեփականության բաժնեմասը նոր հիմնադրամում: Հարցին, թե ինչ կստանա Ուկրաինան գործարքում, Թրամփը պատասխանել է. «350 միլիարդ դոլար, ռազմական տեխնիկա և պայքարելու իրավունք»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ բավականին շատ բանակցություններ են վարել այդ գործարքի և տարբեր այլ բաների շուրջ։

«Ավելի ուշ մենք կզբաղվենք… Ուկրաինայի ընդհանուր անվտանգությամբ։ Չեմ կարծում, որ դա խնդիր կլինի։ Շատ մարդիկ կան, որոնք  ցանկանում են դա անել, և ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի հետ։ Նրանք կարծես թե խնդիր չեն տեսնում դրա հետ։ Ուստի՝ կարծում եմ, որ նրանք  չեն վերադառնա։ Եվ եթե մենք դա անենք, նրանք չեն վերադառնա»,-ասել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի