Կիևն առանց անվտանգության երաշխիքների չի ստորագրի ԱՄՆ-ի հետ հանածոների գործարքը․ Շմիգալ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունը փետրվարի 26-ին կայանալիք նիստում կքննարկի ընդերքի մասին համաձայնագրի տեքստը, որը Կիևը նախատեսում է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է «Европейская правда»-ն։

Նրա խոսքով՝ համաձայնագիրն արդեն պատրաստ է։

«Այսօր կառավարությունը կքննարկի այս համաձայնագրի տեքստը, կլիազորի նախարարներին ստորագրել այն ավելի ուշ՝ անվտանգության երաշխիքների շուրջ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների բանակցությունների ընթացքում»,- նշել է Շմիգալը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կստորագրվի այն բանից հետո, երբ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը կհամաձայնեցնեն անվտանգության երաշխիքները։

«Նախագահների ներկայությամբ կառավարության ներկայացուցիչը կստորագրի այս նախնական համաձայնագիրը»,- հավելել է  Շմիգալը՝ նշելով, որ ո՛չ Ուկրաինայի նախագահը, ո՛չ էլ Կառավարությունը չեն դիտարկի այդ համաձայնագիրը կամ դրա ստորագրումը՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից առանձնացած։

Նա նաև հայտնել է, որ համաձայնագիրն իրավական ուժ կունենա և նախատեսում է Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծում, «որտեղ և՛ Ուկրաինան, և՛ ԱՄՆ-ը հավասարապես կկառավարեն այդ հիմնադրամը և կլրացնեն այն»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  ուրբաթ օրը կայցելի Վաշինգտոն՝ ստորագրելու գործարքը։

Ուկրաինական կողմն էլ պնդում է, որ համաձայնագրից հանվել են Ուկրաինայի համար ամենաանբարենպաստ դրույթները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի