Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
Բոլորը

Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դատավորին արատավորելու մեղադրանք է ներկայացվել՝ կապված նրա մասնագիտական գործունեության հետ (Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մաս ): Այս մասին հայտնում է Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Այս հոդվածով նախատեսվում է երկուսից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում:

Մելիքյանը հայտնեց, որ քննիչն իրենց նախազգուշացրել է նախաքննական գաղտնիք չհրապարակելու վերաբերյալ, ընդ որում՝ խոսքը ոչ միայն քննիչի կողմից ձեռք բերված տվյալները չհրապարակելու, այլ նաև մեղադրանքի վերաբերյալ իրենց հայտնի փաստական տվյալները չհրապարակելու մասին է: Փաստաբանը, այնուամենայիվ, չմանրամասնելով մեղադրանքի հստակ բովանդակությունը, նշեց, որ Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել իր կողմից հայտնած հրապարակային խոսքի համար: Օրինակ՝ անկախության հռչակագրին ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունից հետո Ղազարյանը քննադատել է այս որոշումը կայացրած դատավորներին կամ կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ապօրինի է դարձել ՍԴ դատավոր:

Ղազարյանի նկատմամբ նաև բացակայելու արգելք խափանման միջոց է ընտրվել, քննիչը հայտնել է նաև, որ պատրաստվում են դիմել դատարան՝ Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոց ընտրելու համար:

Արաքս Մամուլյան