«Սպասված» ձյունն ու քաղաքի կոլապսը. Ավինյանը հետևեց իր կոչին, ենթակաները նրա զգուշացումներին՝ ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 19:39
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը
18.12.2025 | 19:39
ԱՄՆ-ը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11,1 միլիարդ դոլարի զենքի մատակարարման գործարքը
18.12.2025 | 19:26
Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները
18.12.2025 | 19:15
Նավթային շրջանն ավարտվում է. Ադրբեջանը 2027-2035 թվականներին կբախվի խորը ճգնաժամի. հետազոտություն
18.12.2025 | 19:06
Արմեն Գրիգորյանը և ՄԹ արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հանդիպում են ունեցել
18.12.2025 | 18:56
Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը
18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
Բոլորը

Երևանում առատ ձյունն անսպասելի չէր, և թվում էր, թե քաղաքային իշխանությունները պետք է պատշաճ պատրաստված լինեին, քանի որ Տիգրան Ավինյանն անձամբ էր խոսել այդ մասին։ Բայց երեկ երեկոյան քաղաքի փողոցներում իրավիճակը հակառակը ցույց տվեց․ ոչ թե ավտոբուսներն էին մարդկանց  տեղափոխում, այլ մարդիկ էին փորձում հրելով դրանք առաջ տանել։

Ավտոբուսների որոշ վարորդներ հրաժարվում էին վարել՝ զգուշանալով սառած ճանապարհներին վթարվելու վտանգից, տրոլեյբուսների աշխատանքն առհասարակ խափանվել էր: Քաղաքացիները ժամերով կանգառներում սպասելուց հետո հուսահատ ոտքով էին տուն գնում, իսկ որոշ դեպքերում վարորդներն էին ուղևորներին իջեցրել, քանի որ չին կարողանում վարել։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ճանապարհներին մնացած ավտոբուսներից տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները չեն կարողանում մաքրել փողոցները։

«Ավտոբուսներն ուղղակի կանգնել են, ինչո՞ւ, որովհետև քաղաքային իշխանությունները չեն կարողանում մաքրել փողոցները, իսկ անվադողերը, բնականաբար,  ձմեռային չեն, ոնց հասկանում ենք՝ ընդհանուր սեզոնային են»,- ասել էր Մարությանը։

Նախկին քաղաքապետին շտապեց հակադարձել նրա նախկին թիմակիցը՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։ Նա ֆեյսբուքում գրեց, թե «ավտոբուսների համար երբևէ ձմեռային անվադողեր ձեռք չեն բերվում, քանի որ դրանց համար նախատեսված են համասեզոնային անվադողեր»։ 

Ապա «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը գրեց, թե հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 600 տրանսպորտային միջոցի ամառային անվադող փոխարինվել է համասեզոնային անվադողերով։ 

«Բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին»,- գրել էր Գեղամ Ասատրյանը։

Մինչ Երևանի ճանապարհներին քաոս էր, քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին էր մասնակցում։ Նիստից հետո Ավինյանը Գայի պողոտայից ուղիղ հեռարձակում սկսեց՝ հայտնելով, որ Երևանում աշխատել է մոտ 40 միավոր տեխնիկա, հաջորդ ուղիղ հեռարձակումն Ավան վարչական շրջանից էր, վերջինը՝ Կոմիտասի պողոտայից։

«Ես տեսել եմ, որ տարածվել է տեղեկատվություն, թե անդադողերն ամառային են, դա իրականությանը չի համապատասխանում․ կա՛մ ձմեռային են, կա՛մ համասեզոնային, բայց դա չի նշանակում, թե խնդիրներ չեն լինելու, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ»,- ուղիղ հեռարձակման ժամանակ ասել էր Ավինյանը։

Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  համասեզոնային անվադողերը նախատեսված են տարվա բոլոր եղանակների համար, բայց առատ ձյան և -5 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում դրանք կարող են արդյունավետ չլինել։ 2024 թվականի դեկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել որոշումը, որ ամեն տարի նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա պիտի տեղադրված լինեն ձմեռային անվադողեր։

Երևանյան ավտոբուսները գերազանցում են 3,5 տոննան, միայն «ԳԱԶել City»-ն է մոտ այդ շեմին։ Ստացվում է՝ այդ որոշման կիրառումը պարտադիր չէ ավտոբուսների դեպքում, բացի այդ՝ դրանց համար նախատեսված ձմեռային անվադողերը բավականին թանկարժեք են։ Այս պարագայում քաղաքային իշխանությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձներ փողոցները ձյունից մաքրելուն, աղով և ավազով մշակելուն։  

Արդեն այսօր Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց, որ ձնամաքրման աշխատանքների իրականացմանն ամբողջ գիշեր ներգրավվել է, ընդհանուր առմամբ, 80 հատուկ մասնագիտացված և այլ տեխնիկա, 300 աշխատակից։ Հարց է առաջանում է՝ ինչո՞ւ էր երեկ երեկոյան 40 տեխնիկա աշխատում, եթե հնարավոր էր ներգրավել 80 տեխնիկական միջոց։ 

Երբ 2016 թվականին ակտիվիստ Տիգրան Ավինյանն այդ ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի անձնակազմին կոչ էր անում բահերով մաքրել փողոցները, հավանաբար, չէր պատկերացնում, որ տարիներ անց հենց ինքն է վերցնելու բահը՝ իր իսկ կոչին հետևելու համար։ 

Սոցցանցերում երեկ օգտատերերն ակտիվորեն հիշեցնում էին Ավինյանին իր այդ գրառումը, ինչից հետո Factor TV-ն արձանագրեց, որ քաղաքապետը ֆեյսբուքյան էջից հեռացրել է 2016-ի գրառումը։ Այս մասին մեր հրապարակումից հետո քաղաքապետը կրկին վերականգնեց այն։ Հենց այդ գրառման մեկնաբանություններում է Ավինյանն այսօր, քաղաքացիներին ի պատասխան, տեղադրել տեսանյութը, որտեղ բահը ձեռքին ձյուն է մաքրում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան