Վերցնում են բահերն ու հայդե. ինչ է անում քաղաքապետարանը կանխատեսված տեղումների ժամանակ. ԵզրաԿԱՑՈւԹՅՈւՆ

Լուրեր

10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
Բոլորը

«Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ընթացքում ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին: Բոլորս գիտենք, որ փետրվարի 20-ին տեղումներ են լինելու»,- փետրվարի 17-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

Արդեն այսօր՝ փետրվարի 20-ին, մարդիկ մնացել են կանգառներում, քանի որ առատ ձյան պատճառով ավտոբուսները կանգ են առել փողոցներում։ Ամբողջ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է, ըստ Yandex քարտեզի՝ Երևանում այս պահին 10 բալանոց խցանումներ են։

Ի դեպ, 2016 թվականին, երբ Երևանի քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր, այդ ժամանակ ակտիվիստ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր արել․ «Եթե ձյուն մաքրելու տեխնիկա չկա, լուծումը հետևյալն ա. քաղաքապետարանի անձնակազմը, Տարոնի գլխավորությամբ, վերցնում են բահերը (լապատկա) ու հայդե փողոցներով ձյուն մաքրելու»։

Ի դեպ, քիչ առաջ Տիգրան Ավինյանը ֆեյբուքյան իր էջից հեռացրել է այդ գրառումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան