Հացադուլ, դատական ֆարս, խոշտանգման վտանգ․ Վարդանյանի և մյուսների շինծու գործերը Բաքվի դատարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել։  Երեկ երեկոյան տարածվեց նրա հայտարարությունը, որը փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով։ Արցախի նախկին պետնախարարն այդպիսով իր բողոքն է հայտնում դատական ֆարսի առնչությամբ։

«Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում  է արդար դատաքննության իմ իրավունքը: Ցավոք, հենց սկզբից պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները»,- նշվում է Վարդանյանի կողմից տարածված հայտարարությունում։

Վարդանյանն ընդգծում է՝ այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով. «Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված, այսպես կոչված, «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր: Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից։ Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Բոլոր նիստերն անցկացնում են գաղտնի և հանրության համար փակ»։

Ծայրահեղ այս քայլին՝ հացադուլին Վարդանյանն արդեն երկրորդ անգամ է դիմում։ Առաջին անգամ հացադուլի դիմելը «թանկ էր նստել» նախկին պետնախարարի վրա։ Բաքվի բանտում նա ենթարկվել էր անմարդկային հոգեկան և, ըստ ամենայնի, ֆիզիկական խոշտանգումների։

Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի շինծու քրեական գործից առանձին է քննվում մեկ այլ գործ, որով մեղադրյալները 15-ն են՝ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու ևս 8 քաղաքացիական անձ։ Նրանցից մեկն էլ մեկուկես տարի առաջ գերեվարված Դավիթ Ալավերդյանն է, որը Ստեփանակերտի համալսարանում դասախոս է աշխատել, սակայն յուրաքանչյուր ամիս կամավոր մեկնել է դիրքեր՝ ծննդավայր Սզնեքը պաշտպանելու համար։ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի բանակի հարձակման ժամանակ Դավիթը դիրքերում է եղել հերթափոխի։ Ընտանիքի անդամներին ասել է, որ գյուղից դուրս գան, ինքն ավելի ուշ կմիանա իրենց։ Տարեց ծնողները, կինը և անչափահաս երեխաներն այլ բնակիչների հետ մեծ դժվարությամբ հեռացել են Սզնեքից, Դավիթը, սակայն, չի եկել։

65-ամյա Նելսոն Ալավերդյանը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի հետ զրույցում պատմել էր, որ տևական ժամանակ կապ չի եղել որդու հետ, մինչև հոկտեմբերի 7-ին չի ստացել զանգը, բայց՝ արդեն Բաքվից։

Ադրբեջանի իշխանությունները Դավիթին մեղադրում են «ահաբեկչության, ապօրինի զինված խմբավորում ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու պահելու» համար։ Հունվարի 17-ից Բաքվում քննվում է Դավիթի և մյուսների շինծու քրեական գործը։

Նախօրեին պետական մեղադրողներն ընթերցեցին մեղադրական եզրակացությունները։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունն այս գործից անջատված է. դեռևս նախնական նիստին նրա մասով դատարանը որոշել է առանձին դատաքննություն նշանակել և վարույթն առանձնացվել է։ Թեև Վարդանյանը հրաժարվել է Բաքվի կողմից տրամադրած հանրային պաշտպանից և մասնավոր փաստաբան է հնարավորության սահմաններում պաշտպանում նրա շահերը, սակայն այստեղ ևս սպասելիքները շատ չեն։

Իսկ ի՞նչ է անում ՀՀ քաղաքական իշխանությունը պատանդառված քաղաքացիների համար։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր շատ կարճ խոսեց, սակայն հավաստիացրեց՝ քայլեր կատարվում են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ևս վստահեցրել էր՝ բոլոր հասու միջոցներով փորձում են խնդիրը լուծել։

Օրերս ասուլիս հրավիրած Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե Արցախի բռնի հայաթափման օրերին խոսել է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Եվ մինչ նախկին և ներկա քաղաքական ուժերը միմյանց են մեղադրում և հայտարարում, թե պատանդների և ռազմագերիների վերադարձի մասով քայլեր են ձեռնարկվում, Բաքվի բանտում շարունակվում են պահվել մի քանի տասնյակ հայեր, ոմանց Ադրբեջանի օրենսդրությամբ կարող է սպառնալ մինչև ցմահ ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան