Երևանում անցկացվել է ՀԱՊԿ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամկազմի հավաքը

Լուրեր

15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
Բոլորը

Երևանում հուլիսի 11-13-ն անցկացվել է Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունների, Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և Հավաքական անվտանգության կազմակերպության քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հավաքի ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական պարապմունքների փուլերից:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ անցկացվում էին ուսումնամեթոդական պարապմունքները, մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն իր ելույթում անդրադարձավ հավաքի խնդիրներին և հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությանը:

Հավաքի առաջին օրը կրթահամալիրում անցկացվեցին եռափուլ պարապմունքներ, որոնց նպատակը ստորաբաժանումների ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացումն ու համատեղ աշխատանքի սկզբունքների և հմտության ամրապնդումն է:

Հաջորդ փուլը գործնական հրաձգության տարրերի կիրառմամբ կրակային պարապմունքներն ու ձեռնամարտի ցուցադրական ելույթներն էին:

Հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքի արդյունքներն ամփոփվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացված եզրափակիչ խորհրդակցության ընթացքում»: