Զելենսկին պատրաստ է լքել պաշտոնը, եթե Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնա

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է լքել նախագահի պաշտոնը, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, և Ուկրաինայի անվտանգության համար համապատասխան երաշխիքներ լինեն։ Ըստ Censor.NET-ի՝ այս մասին Զելենսկին ասել է գերմանական ARD հեռուստաալիքի «Maischberger» թոք-շոուի ընթացքում։

«Հանուն Ուկրաինայում խաղաղության՝ ես պատրաստ եմ անել ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ։ Երկար և հարատև խաղաղության համար։ Որպես մարդ, որպես քաղաքացի, որպես հայր․․․ Ես ոչ մի բանից չեմ կառչում։ Ես Ուկրաինայի նախագահն եմ, քանի որ իմ օգտին քվեարկել է մարդկանց 73 տոկոսը, և այսօր ես Ուկրաինայի նախագահն եմ, քանի որ իմ երկրում ինձ աջակցում է մեծամասնությունը»,- հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է լքել պաշտոնը, եթե դա պահանջվի խաղաղության պայմանագրի կնքման համար։

Նա նշել է, որ ինքն Ուկրաինայի հայրենասերն է, ինչպես այն մարդիկ, որոնք այսօր պաշտպանում են երկիրը։ Եվ, բնականաբար, Ռուսաստանը ցանկանում է ազատվել իրենից։ Թերևս՝ ո՛չ ֆիզիկապես, ինչպես փորձեցին պատերազմի սկզբում, այլ քաղաքական առումով, հավելել է Զելենսկին։

«Եթե Ուկրաինան վաղը միանա ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, եթե ռուսական զորքերը դուրս գան, և մենք անվտանգության երաշխիքներ ունենանք, իմ կարիքն այլևս չի լինի։ Այդ դեպքում ես ամեն ինչ արել եմ: Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես կպաշտպանեմ իմ երկիրը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի