Կիևից պատասխանել են Թրամփին․ Զելենսկիի վստահության մակարդակն աճել է՝ հասնելով 57%-ի

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Ուկրաինացիների կեսից ավելին վստահում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմանը՝ վերջին ամիսներին նրա վարկանիշն աճել է: Այս մասին հայտարարել է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Ըստ աղբյուրի՝ 2025 թվականի փետրվարի առաջին կեսի դրությամբ՝ Զելենսկիին վստահում է ուկրաինացիների 57%-ը, նրան չի վստահում 37%-ը։ Վստահություն-անվստահություն հավասարակշռությունը +20% է:

Վստահության ցուցանիշները մի փոքր բարելավվել են 2024 թվականի դեկտեմբերի վերջին հետազոտության համեմատ, երբ 52%-ը վստահում էր նրան, 39%-ը՝ չէր վստահում, իսկ վստահություն-անվստահություն հարաբերակցությունը +13% էր։

Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը 2025 թվականի փետրվարի 4-9-ը հարցում է անցկացրել է 1000 անձի շրջանում։ Այն չի ներառել այն տարածքների բնակիչներին, որոնք Ուկրանիայի վերահսկողության տակ չեն։

Ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Գրուշեցկին նշել է, որ Զելենսկին բավականին բարձր վստահություն է պահպանում հասարակության շրջանում, ավելին, պահպանում է լեգիտիմությունը։ Նրա խոսքով՝ ժողովրդավարական հասարակության համար վստահության ներկայիս մակարդակը շատ լավ արդյունք է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Զելենսկիի վարկանիշն «իջել է 4%-ի», և պետք է երկրում ընտրություններ անցկացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի