Թուրքիայում վաճառքի է հանվել հողատարածք, որի վրա հայկական եկեղեցի կա

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Թուրքիայում Ուրֆայի Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հողատարածք, որի վրա հին հայկական եկեղեցի կա, ինչպես նաև քահանայի տունը, գրում է Arti gercek-ը։

Նշվում է, որ «Հայոց եկեղեցու և քահանայի տան համար հողատարածք» վերտառությամբ վաճառքի հանված հողատարածքն ունի «առանձին սեփականության վկայական» և «հատկացվել է բնակարանաշինության համար»։

2025 թվականի փետրվարի 5-ին տարածված վաճառքի հայտարարության մեջ հողատարածքի համար սահմանվել է 2 մլն 800 հազար լիրա գին, այն զբաղեցնում է 904 քմ տարածք։

«Այստեղ հայեր են ապրել, գյուղում եղել է հայկական եկեղեցի և այն տունը, որտեղ քահանան ապրել է, հայերը գյուղից հեռացել են մոտ 120 տարի առաջ։ Եկեղեցու մի հատվածը հետագայում վերածվել է մզկիթի։ Եկեղեցին շրջապատող պատին և տան պատերին ասեղնագործություններ ու զարդարանքներ են եղել, բայց բոլորը փլվել են։ Երկրաշարժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը։ Լսել ենք, որ հիմա ուզում է հողը վաճառել»,- լրատվամիջոցին ասել է տեղի բնակիչներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի