Ուկրաինան ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Թուրքիայից․ Զելենսկի

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Կիևը հանդես է գալիս խաղաղության հաստատման օգտին, որը հիմնված է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Անկարայում երկրի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա ասել է նաև, որ Կիևը ցանկանում է որպես երաշխավորների տեսնել ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու Թուրքիային։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն ու ձգտում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների տրամադրման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը և ամբողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,-ասել է Զելենսկին՝ ընդգծելով ւկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը։

Զելենսկին ասել է, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր բանակցությունների ընթացքում։

Ուկրաինայի ղեկավարը նշել է նաև, որ նախկինում «արդյունքներին միտված» բանակցություններ է վարել իր թուրք գործընկերոջ հետ։ Նա հիշեցրել է Անկարայի միջնորդական ջանքերը՝ ուղղված ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ընդգծելով գերիների փոխանակման հարցում Թուրքիայի օգնությունը՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար մեծ նշանակություն ունեն «ուկրաինացիներին տուն վերադարձնելու» և «պարենային անվտանգության» հարցերը։

«Թուրքիայի ջանքերի շնորհիվ մենք կարողացանք ստեղծել պարենային միջանցք, սակայն Ռուսաստանի գործողությունների պատճառով այդ միջանցքի աշխատանքը խափանվեց, և մարդիկ ամբողջ աշխարհում, հատկապես՝ նրանք, որոնք այդ պարենի կարիքն ունեն, չկարողացան ստանալ այն»,- հայտարարել է Զելենսկին։

Նա Անկարայում Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացումն անվանել է «շատ խորհրդանշական»։ Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ արարողությանը ներկա են Ղրիմի թաթարական սփյուռքի ներկայացուցիչներ։

«Մենք երբեք, երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված մեր տարածքները որպես Ռուսաստանի մաս։ Նրանք Ուկրաինայի մաս են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զելենսկին՝ ասելով, որ «չի կարող գործել Ուկրաինայի Սահմանադրությանը հակառակ»։

Նա նաև ընդգծել է, որ Կիևը «գերադասում է դիվանագիտական ​​միջոցներով վերադարձնել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքները»։

Դիմելով «բոլոր միջնորդներին՝ ռուսներին, ամերիկացիներին և եվրոպացիներին», Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «ցանկանում է հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, առանց արյունահեղության, բայց երբեք չի զիջելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի