Ադրբեջանի վարչապետն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է իրանական տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը

Լուրեր

03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրդարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի  վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթագազային հատվածը, էներգետիկան և հումանիտար հարցերը։

Դիտարկվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում բնապահպանական իրավիճակի բարելավման, ծովի աղտոտման և ծանծաղացման կանխարգելման, ինչպես նաև Կասպից ծովի ավազանում համագործակցության հետ կապված մի շարք այլ հարցեր։

Ադրբեջանի վարչապետը Թեհրան է՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի վարչապետների հետ միասին մասնակցելու Կասպիական երրորդ տնտեսական համաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի