ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՄ ներմուծման ընթացակարգերում կատարվել են փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

«Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 1-ից Եվրամիության մաքսային նախաժամանման ապահովության և անվտանգության համակարգը՝ «Ներմուծման վերահսկման համակարգ 2» (Import Control System 2 – ICS2), երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրողներից կպահանջի տրամադրել տվյալներ ԵՄ երկրներ ուղարկվող կամ դրանց տարածքով անցնող ապրանքների մասին՝ մինչև դրանց ժամանումը, «Մուտքի ամփոփիչ հայտարարագիր (Entry Summary Declaration – ENS)» փաստաթղթի միջոցով:

Տնտեսվարողները, որոնք պատրաստ չեն լինի մինչև նշված ամսաթիվը, պետք է դիմեն ԵՄ անդամ պետության Ազգային սպասարկման գրասենյակ (National Service Desk), որտեղ գրանցվել և ստացել են իրենց «EORI» համարը, որ պահանջեն տեղակայման պատուհան (Deployment window)՝ մինչև 2025 թվականի մարտի 1-ը: Տեղակայման պատուհանները տրվում են միայն դիմումի հիման վրա:

Ամբողջական տեղեկատվական փաթեթը կարելի է ներբեռնել` այստեղ:

Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է ամենամսյա վեբինարներ (անգլերեն), որտեղ տնտեսվարողները կարող են բարձրացնել հարցադրումներ ICS2-ի գործառնական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Հաջորդ վեբինարը նախատեսված է մարտի 5-ին, իսկ մանրամասները հասանելի են՝ այստեղ:

Բացի այդ, Հանձնաժողովը կարող է կազմակերպել երկրի կամ տարածաշրջանի համար հատուկ ICS2 վեբինարներ՝ համաձայն հայցի:

ICS2-ի պահանջները վերաբերում են նաև փոստային և էքսպրես փոխադրողներին, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են լոգիստիկ մատակարարները: Որոշակի հանգամանքներում ԵՄ-ում հաստատված վերջնական բեռն ստացողները նույնպես պետք է ներկայացնեն ENS-ի տվյալները ICS2-ին: Ապահովության և անվտանգության տվյալների նմանատիպ պահանջներն արդեն ուժի մեջ են օդային, ծովային և ներքին ջրային բեռների փոխադրումների համար»,- ասված է հաղորդագրությունում: