Թուրքիայի իշխող կուսակցությունում լուրջ փոփոխություններ են պատրաստվում․ Էրդողանն ազդանշան է տվել

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պատրաստվում է փետրվարի 23-ին կայանալիք գլխավոր համագումարին, և ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ զգալի ժամանակ կհատկացնի կուսակցության նոր ղեկավարության ձևավորմանը։ Այս մասին հայտնում են Türkiye-ն ու մի շարք այլ թուրքական աղբյուրներ։

Փփոփոխությունների ազդանշանները մեծացրել են ակնկալիքները կուսակցության ներսում: Աղբյուրների համաձայն՝ Էրդողանը ԱԶԿ փոխնախագահ Էֆքան Ալեին հանձնարարել է վերահսկել Կենտրոնական գործադիր խորհրդի (CDEB) նոր անդամների ընտրության գործընթացը։

Նշվում է, որ երկու պաշտոնյաները նախնական ցուցակ են կազմել, որը ներկայացրել են Էրդողանին, որը նաև խորհրդակցում է բարձրաստիճան օգնականների հետ հնարավոր նշանակումների վերաբերյալ: Ըստ տեղեկությունների՝ նոր՝ 75 անդամներից բաղկացած CDEB-ը ձևավորվելու է՝ հաշվի առնելով ժողովրդագրական ներկայացվածությունը, տարածաշրջանային հավասարակշռությունը և կանանց ու երիտասարդ քաղաքական գործիչների ներգրավվածությունը: Սպասվում է, որ ցուցակում կընդգրկվեն նաև որոշ փոխնախարարներ և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարներ։

Կուսակցության աղբյուրները ենթադրում են, որ թեև որոշ վետերան անդամներ կպահպանեն իրենց պաշտոնները, երիտասարդ և կին անդամների թիվը կարող է նկատելի աճել: 2023 թվականի հոկտեմբերին ԱԶԿ-ի արտահերթ համագումարում CDEB-ի 75 անդամներից 49-ը փոխվել են։ Այս անգամ, ըստ աղբյուրների, գործող անդամների առնվազն 60 տոկոսը կարող է փոխվել։

Հաղորդվում է, որ Էրդողանը որոշ փոխնախագահների ասել է, որ նրանք չեն լինի նոր վարչակազմի մաս՝ ակնարկելով նրանց այլընտրանքային դերերը: Փոփոխություններ են սպասվում նաև 18 հոգուց բաղկացած Կենտրոնական գործադիր կոմիտեում որոշ պաշտոնյաներ կվերանշանակվեն այլ պաշտոններում:

Հաղորդվում է, որ Էրդողանը այս հարցի շուրջ պաշտոնական որևէ քննարկում չի անցկացրել իր մերձավոր խորհրդականների հետ: Սակայն վերջերս կայացած հանդիպման ժամանակ նա ասել է. «Ես չեմ դիտարկում խորհրդարանից կաբինետի անդամներ նշանակելու հարցը»:

Կուսակցական աղբյուրները նշում են, որ այս հայտարարությունը զգալիորեն նվազեցնում է ներկայիս պատգամավորներին նախարարի պաշտոններում նշանակելու հավանականությունը։

«Արդարություն և զարգացում» կուսակցության ներքին վերակազմավորումը նախատեսվում է սկսել փետրվարի 23-ին, երբ  կորոշվեն առանցքային կուսակցական պաշտոնները։ Սպասվում է, որ նոր ղեկավարության ընտրության հարցում Էրդողանն առաջնահերթությունը կտա այն գործիչներին, որոնք վայելում են հասարակության ուժեղ աջակցությունը, կապվում են քաղաքացիների հետ և ակտիվորեն խրախուսում են կուսակցության քաղաքականությունը։

«Նրանք, ովքեր կարող են կապվել հասարակության հետ շուկաներում և փողոցներում, հակազդել ապատեղեկատվությանը և դիմակայել քաղաքական մարտահրավերներին, հավանաբար կարևոր դերեր կստանան կուսակցության կառուցվածքում»,- ասել են կուսակցության աղբյուրները։

Միաժամանակ, հաղորդվում է, որ Էրդողանը կմնա կուսակցության նախագահի միակ թեկնածուն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի