Օջալանն աշխատում է թուրք-քրդական խաղաղության ծրագրի ուղղությամբ․ Թուրքիայի քրդամետ կուսակցության պատվիրակները հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի առաջնորդներին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Քրդերի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանն աշխատում է Թուրքիայի և քուրդ զինյալների միջև չորս տասնամյակ տևած հակամարտության «ժողովրդավարական» կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել քրդամետ կուսակցության պատվիրակության անդամը Էրբիլում բանակցությունների ավարտից հետո, գրում է Al Arabiya՝-ն վկայակոչելով AFP-ին։

Հիմնական քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը վերջին շաբաթների ընթացքում երկու անգամ այցելել է Օջալանին, այնուհետև բանակցություններ վարել Թուրքիայի հիմնական խորհրդարանական խմբակցությունների հետ՝ նախքան Իրաք մեկնելը: Իրաքում գտնվող պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին DEM-ի երկու պատգամավորներ, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանում երկու տեղ ունեցող Դեմոկրատական ​​շրջաններ կուսակցությունից (DBP) Քեսքին Բայնդիրը, Էրբիլում հանդիպել է Քուրդիստանի տարածաշրջանային նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

«Պարոն Օջալանը քրտնաջան աշխատում է՝ գտնելու գործընթաց, որը կարող է հանգեցնել լուծման՝ չնայած դժվարին պայմաններին։ Նա աշխատում է այս հարցը պատերազմի և հակամարտությունների դաշտից հեռացնելու և հակամարտությունը լուծելու համար ժողովրդավարական և իրավական գործընթաց հաստատելու ուղղությամբ։Այս ճանապարհային քարտեզը նաև կկանգնեցնի ճգնաժամերը Մերձավոր Արևելքում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Բայնդիրը։

Թեև Օջալանի ծրագրի ներկայացման ժամկետներ չեն նշվում, քուրդ քաղաքական գործիչները վստահ են, որ դա կլինի շուտով, և ոչ ուշ, քան մարտին՝ մինչև Նովրուզը:

Երեքշաբթի պատվիրակությունը բանակցություններ կանցկացնի Սուլեյմանիայում։

Հավելենք, որ Թուրքիայի քրդամետ կուսակցության պատվիրակությունը հանդիպել է նաև Քուրդիստանի դեմոկրատական ​​կուսակցության (ՔԴԿ) նախագահ Մասուդ Բարզանիի հետ։

Ավելի  վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Օջալանը կարող է դիմել իր կողմնակիցներին՝ զենքերը վայր դնելու և Թուրքիայի հետ երկարամյա զինված առճակատումը դադարեցնելու կոչով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի