Բացահայտվել է հանցագործության 235 դեպք

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 235 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու` 23, ֆիզիկական ներգործության և պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 15-ական, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 13-ական, հոգեկան ներգործության՝ 11, սառը զենքի հայտնաբերման՝ 8, գույքը ոչնչացելու կամ վնասելու՝ 7, խուլիգանության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 5-ական, թմրանյութի իրացման և կեղծ փաստաթղթի՝ 4-ական, համակարգչային հափշտակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, բնակարանային գողության, կողոպուտի, հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու ու ինքնիրավչության՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, պետական ունեցվածքի գողության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, սպանության նախապատրաստության, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելու, դատական ակտը չկատարելու, ինքնասպանության հասցնելու, ինքնավնասման, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անհետաձգելի միջամտության կանոնները խախտելու, ծննդկանի կողմից նորածնի սպանության, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու և հետամտելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու ու վրաերթի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 16 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 4 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար․ 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։