Թուրքիայի ամենաազդեցիկ գործարար ասոցիացիան քննադատել է կառավարության տնտեսական քաղաքականությունն ու միջամտությունը դատական համակարգին

Լուրեր

22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
22.06.2026 | 09:35
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ամենաազդեցիկ գործարար ասոցիացիան սուր քննադատություն է հնչեցրել կառավարության հասցեին՝ նախազգուշացնելով տնտեսական անկայունության խորացման, դատական համակարգում քաղաքական միջամտության և ժողովրդավարական ինստիտուտների խարխլման մասին՝ վերջին տարիների ամենասուր հրապարակային հանդիմանական ելույթում, գրում է Turkish Minute-ը։

Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների ասոցիացիան (TÜSİAD) մտահոգություններ է հայտնել տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, որտեղ բարձրագույն ղեկավարները մատնանշել են ներդրողների, գործարար համայնքի և լայն հասարակության միջև վստահության աճող ճգնաժամը: 2016-ի ձախողված հեղաշրջումից ի վեր, որը հանգեցրել է քաղաքացիական հասարակության դեմ լայնածավալ բռնաճնշումների և զանգվածային ձերբակալությունների, Թուրքիայի խոշորագույն արդյունաբերողներին և գործատուներին ներկայացնող կազմակերպությունը զգուշավոր դիրքորոշում է որդեգրել քաղաքական հարցերի նկատմամբ:

TÜSİAD-ի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի նախագահ Օմեր Արասը և նախագահ Օրհան Թուրանն ընդգծել են աճող տնտեսական և քաղաքական ռիսկերը և մատնանշել կառավարության աճող միջամտությունը մասնավոր հատվածին, գործադիրի վերահսկողությունը դատական իշխանության վրա և տնտեսական դժվարությունների վատթարացումը:

Թուրանն իր խոսքում ուղղակիորեն վիճարկել է կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով. «Ո՛չ արդյունաբերողները, ո՛չ աշխատողները երջանիկ չեն։ Խոշոր բիզնեսները պայքարում են, փոքր ձեռնարկությունները՝ նույնպես: Տուժում են և՛ արևելքի, և՛ արևմուտքի ձեռներեցները։ Ո՞ւմ է ձեռնտու այս համակարգը»։

Գործարարները նաև դատապարտել են ընդդիմադիր գործիչների, լրագրողների և գործարարների քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների աճը։ Նրանք զգուշացրել են, որ դատական անկայունությունը համակարգային ռիսկեր է ստեղծում տնտեսության համար՝ խոչընդոտելով ներդրումները և խթանելով անորոշությունը:

«Ժամանակակից պետությունը հիմնված է օրենքի գերակայության վրա։ Եթե արդարության հանդեպ վստահություն չլինի, անկայունությունն ու անորոշությունը կտարածվեն»,- ասել է Թուրանը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) արագորեն դատապարտել է TÜSİAD-ի հայտարարությունները, ընդ որում, արդարադատության նախարար Յըլմազ Թունչը զգուշացրել է, որ «ոչ մի կազմակերպություն վեր չէ ազգային կամքից» և խոստացել է պատասխանել «ամենաուժեղ իրավական միջոցներով»:

ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքն էլ ասոցիացիային մեղադրել է քաղաքականությանը միջամտելու և ժողովրդավարությունը խարխլելու փորձի մեջ։

«TÜSİAD-ը պետք է առերեսվի ժողովրդավարության հետ կապված իր դժվարին պատմության հետ»,- ասել է Չելիքը՝ նկատի ունենալով ասոցիացիայի նախկին ենթադրյալ կապերը ռազմական աջակցություն ստացած կառավարությունների հետ՝ նախքան ԱԶԿ-ի իշխանության գալը:

Դիտորդներն ասում են, որ կառավարությունը կարող է հաշվեհարդար տեսնել TÜSİAD-ի անդամների դեմ՝ նպատակային ստուգումների, կարգավորող վերահսկողության կամ շահութաբեր պետական պայմանագրերից բացառելու միջոցով:

Գործարար ասոցիացիայի հազվագյուտ քննադատությունն արժանացել է ընդդիմադիր գործիչների զգուշավոր աջակցությանը: CHP-ի նախագահ Օզգուր Օզելը TÜSİAD-ի մեկնաբանություններն անվանել է «Թուրքիայի հետագծի ազնիվ գնահատական»:

TÜSİAD-ը ժամանակին համարվում էր հզոր ուժ թուրքական քաղաքականության մեջ, հատկապես՝ 2000-ականների սկզբին, երբ դրա հայտարարությունները զգալի նշանակություն ունեին կառավարության քաղաքականության ձևավորման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի