Լոնդոնում Ադրբեջանի նախկին դեսպանը սեռական ոտնձգությունների համար բրիտանական դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում գտնվելու ժամանակ սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների։ Այս մասին ասվում է դատարանի հաղորդագրությունում։

Նշվում է, որ Ռաֆայել Իբրահիմովը կլինիկայում բուժվում էր քնաբեր հաբերից կախվածությունից: Չեսթերի թագավորական դատարանը Chester Crown Court-ը լսել է գործը, ըստ որի՝ նա հարբած, կոպիտ և ագրեսիվ է եղել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին հիվանդանոց ժամանելուն պես:

Դատախազ Ջոշուա Գորստը հայտնել է, որ նա սեռական ոտնձգություն է կատարել երեք աշխատակցների նկատմամբ՝ դիպչելով մի կնոջ կրծքերին, բազմիցս համբուրելով բոլոր երեք կանանց ձեռքերը:

«Նա ասել է նրանց, որ նրանք գեղեցիկ տիկնայք են և որ սիրում է նրանց»,- ասել է դատախազը։

Դատական նիստի ընթացքում տուժողներն ասել են, որ միջադեպից հետո իրենց անհանգստացնում էր այլ տղամարդկանց հետ աշխատելը՝ սեռական ոտնձգությունների պատճառով:

Իբրահիմովը, որը նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգությունների հինգ հոդվածներով և անցյալ տարի սեռական ոտնձգության փորձի մեկ դեպքի համար։

Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական ազատազրկման՝ երկու տարի ժամկետով, 20 օրվա վերականգնողական աշխատանքների և 200 ժամ չվճարվող աշխատանքի։ Նա 10 տարի պետք է լինի սեռական հանցագործների ռեգիստրում:

Դատավոր Պատրիկ Թոմփսոնն ասել է, որ նրա  գործողությունները «ստոր» և «կեղտոտ» են և բնորոշ չեն գրեթե 60 տարեկան տղամարդու, որը նախկինում դատվածություն չի ունեցել։

«Դուք ունեք խիստ անձնական մեղմացուցիչ հանգամանքներ, և թեև դրանք լուրջ սխալներ են, բայց դրանք ձեր առաջին լուրջ սխալներն են»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի