Հայաստանի նման երկիրն Իրանի համար ունի առաջնահերթություն․ իրանագետները՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների ականատես կլինենք այն ժամանակ, երբ երկու կողմերի տարբեր գերատեսչությունների միջև ստորագրվեն համաձայնագրեր և պայմանագրեր, ինչի նախադրյալներն արդեն իսկ երևում են ՀՀ վարչապետի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումից հետո, քանի որ կարևորվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը։

Այս մասին այսօր  «Հայ-իրանական հարաբերությունները՝ հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

Վերջինս նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է զարգացնել այն ուղղությամբ, որոնք կխթանեն երկրում տնտեսական կապերի զարգացմանը և այդ առումով կարևորվում է էներգետիկ համագործակցությունը։

«Իրանի խորհրդարանում երեք ամիս առաջ վավերացվեց Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին հարցը,  և սա նշանակում է,  որ  արդեն իսկ առկա է կոնկրետ գործընթաց երկու պետությունների տնտեսական զարգացման համար»,- ասաց իրանագետը։

Կարևորելով էներգետիկ համագործակցությունը՝ նա առանձնացրեց նաև Հայաստան իրանական գազի ներմուծման  խնդիրը և շեշտեց, որ Իրանի գազի ազգային ընկերության ղեկավարը մեկ ամիս առաջ հայտարարել է, որ Իրանից գազ ներկրելու հարցերի քննարկման համար հայկական կողմից պատվիրակություն է մեկնելու Իրան։

«Կարծում եմ, որ արդեն իսկ այս հարցում հստակություն կմտնի և վերջնական բանակցությունների արդյունքում նաև հնարավոր կլինի խոսել սակագնի մասին»,-ասաց իրանագետը։

Քննարկմանը մասնակցող իրանագետ Նվեր Դավթյանն էլ,  անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարին, նշեց, որ  այդ հարաբերությունները երկու երկրների ղեկավարներին ստիպում է գործուն քայլեր ձեռնարկել։

«Հայաստանի  Կառավարությունը, որը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից հանդես եկավ որպես տարածաշրջանի համար առաջին ժողովրդավարական երկրներից մեկը, Իրանի համար ունի առաջնահերթություն։ Իրանը ցանկանում է մեզ նման երկրի հետ համագործակցել, քանի որ նրան շատ են մեղադրում, որ ահաբեկչություն հովանավորող երկիրը է»,- ասաց իրանագետը։

Վերջինս նկատեց, որ  կա նաև այդ համագործակցության տնտեսական անհրաժեշտությունը։

«Իրանն այսօր նման անհրաժեշտություն ունի և այդ անհրաժեշտությունը   Հյուսիս-հարավ ճանապարհն է, սակայն նման տնտեսական համագործակցությունը խորարցնելու համար Հայաստանի տնտեսական օրենսդրությունը պետք է համաձայնեցվի իրանական կողմի տնտեսական քաղաքականությանը, և, ինչպես որ ունենք հատուկ փաթեթ ԵՏՄ երկրների հետ, այնպես էլ նման մաքսային փաթեթ պետք է ունենանք նաև Իրանի հետ»,- ասաց  Նվեր Դավթյանը։