Bloomberg-ը ռուս-ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտի երեք սցենար է նկարագրել

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Bloomberg-ի վերլուծաբանները նկարագրել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի երեք հնարավոր սցենար։ Դրանք ներկայացված են գործակալության հոդվածում, որը նվիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, ինչպես նաև եվրոպացի պաշտոնյաների արձագանքին, որոնք չեն նախազգուշացվել դրա մասին։

Չնայած Թրամփի վստահությանը՝ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք կարելի է հասնել խաղաղության համաձայնագրի, քանի որ Պուտինը դեռ «զիջումների գնալու հակվածություն չի ցուցաբերում», գրում է Bloomberg-ը։ Այնուամենայնիվ, գործակալության վերլուծաբանները կարծում եբ, որ Ուկրաինայում կարգավորման «լայն ուրվագիծն» արդեն տեսանելի է։ Նրանք դա այսպես են այն պատկերացնում․

• Հիմնական (և առավել հավանական) սցենարը: Տեսանելի ապագայում Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցված Ուկրաինայի տարածքները կմնան «օդից կախված վիճակում» և Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողության տակ։ Հնարավոր են որոշ տարածքային փոխանակումներ, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օկուպացված Կուրսկի շրջանի մի մասը։

Ուկրաինան կստանա անվտանգության որոշ երաշխիքներ, բանակցությունների մեծ մասը կկենտրոնանա այն բանի վրա, թե որքան ուժեղ պետք է լինեն այդ երաշխիքները: Քանի որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մեծ հավանականությամբ, առայժմ բացառված է, այդ երաշխիքներով ստանձնած պարտավորությունների կատարումը կամ չկատարումը կախված կլինի ապագա քաղաքական առաջնորդների որոշումներից։ Եթե Եվրոպան կարողանա կապ հաստատել Սպիտակ տան հետ, կարող է համոզել ԱՄՆ-ին աջակցել Ուկրաինային, մինչ այդ, ԵՄ երկրները կզարգացնեն իրենց կարողություններն այս ուղղությամբ:

• Լավագույն (և Կիևի համար իդեալական) սցենարը: ԱՄՆ-ը և եվրոպական երկրները խոստանում են միջամտել, եթե Ռուսաստանը խախտի խաղաղության պայմանագրի պայմանները։ Բայց Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության սպառնալիքն անհանգստություն է առաջացնում նույնիսկ Ուկրաինայի ամենաեռանդուն կողմնակիցների շրջանում, նշում է Bloomberg-ը։

Փոխարենը, Կիևի դաշնակիցները կարող են խոստանալ մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, վերսկսել կամ ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օգնել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը և բարեփոխել Ուկրաինայի զինված ուժերը՝ դրանք դարձնելով Ռուսաստանի համար հիմնական զսպող գործոնը: Այս սցենարը կարող է նաև ճանապարհ հարթել Ուկրաինայի համար 10 տարվա ընթացքում Եվրամիությանն անդամակցելու համար, ինչն իր հերթին կամրապնդի ԵՄ-ի արևելյան թևը:

• Ամենավատ (և Կիևի համար «մղձավանջային») սցենարը: Թրամփը կարող է կորցնել հետաքրքրությունն Ուկրաինայի ապագայի նկատմամբ նախքան որևէ գործարքի հասնելը՝ դադարեցնելով ռազմական և ֆինանսական օգնությունը և Եվրոպային թողնելով ինքնուրույն լուծելու բոլոր խնդիրները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է հնարավորինս արագ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ ԱՄՆ-ը դեռևս չի ներկայացրել հակամարտության հնարավոր ավարտի պաշտոնական ծրագիր։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի