ԵՄ-ի հետ մեր քաղաքական երկխոսությունը գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

«Այն օրը, երբ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրի և ուժի մեջ մտնի, այդ օրը չենք կարող լինել ԵՏՄ անդամ»,- այս մասին ԱԺ-ում ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։ Ըստ նրա՝  ԵՄ-ի հետ մեր քաղաքական երկխոսությունը գնացել է շատ ավելի առաջ, քան մեր տնտեսական հարաբերությունները։

Եղոյանը նաև ներկայացրեց նախատեսվող քայլերն ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումից հետո, այն է՝ դրանից հետո պետք է լինի անդամության թեկնածության հայտ, ապա՝ այդ թեկնածության կարգավիճակի շնորհում, ապա՝ անդամակցության բանակցությունների մեկնարկ, որի համար էլի պետք է լինելու առանձին որոշում:

«Նույնիսկ շատ-շատ արագ, նույնիսկ շատ-շատ բարենպաստ աշխարհաքաղաքական պայմանների պարագայում այս բոլոր փուլերն անցնելը մեզանից կպահանջի տարիներ, եթե ոչ՝ ընդհուպ տասնամյակ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ կան երկրներ, որ այս գործընթացում տասնամյակով իրենց հերթին են սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։