ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականությունը առանց վերապահման հարգելու անհրաժեշտության մասին. Մհեր Գրիգորյան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ:

«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:

Փոխվարչապետը շեշտել է տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար:

«Այս համատեքստում կրկին պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք ու առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը: