Անհրաժեշտ է պահպանել 100 դրամ սակագինը․ «Ազգային առաջընթաց»-ի նախագիծն ավագանու նիստի օրակարգում է

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ իրականացնել միասնական տոմսային համակարգում։ Փետրվարի 11-ին կայանալիք ավագանու հերթական նիստին քննարկվելու է ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում են ներդնել 100 դրամ արժեքով մեկանգամյա օգտագործման տոմս ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (օգտագործելու) ժամկետով, մեկ ուղևորություն կատարելու հնարավորությամբ։

Սա նշանակում է, որ խմբակցությունն այս տարբերակն առաջարկում է փետրվարի մեկից սահմանված 150 դրամ սակագնի փոխարեն։

«Սոցիալական անարդարության մեղմացման, ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիների առանց այդ էլ դժվար կացությունը չխորացնելու և հանրային տրանսպորտի գրավչությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել 100 դրամ արժողությամբ մեկանգամյա ուղևորափոխադրման հնարավորությունը` միաժամանակ ուղիներ փնտրելով տրանսպորտային համակարգի ֆինանսավորման և սուբսիդավորման համար, մասնավորապես, ավելի բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիներից գանձվող տուրքերի հաշվին լրացուցիչ միջոցներ ուղղել տրանսպորտային համակարգի սպասարկմանը՝ նկատի ունենալով, որ որակյալ հանրային ուղևորափոխադրումների կազմակերպումը ազդում է ոչ միայն բուն տրանսպորտից օգտվողների, այլև երթևեկության բլոր մասնակիցների և, ընդհանուր առմամբ, քաղաքի բնակիչների կյանքի որակի վրա»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Տվյալ նախագիծը ավագանու նիստի օրակարգում է զեկուցվող տարբերակով, ինչը նշանակում է, որ ավագանու անդամները կքննարկեն այն։

Արփի Հակոբյան