Քաղաքական պատվեր, թե՞ անգործության հետևանք․ Սարի թաղում տուժած անձանց վերաբերյալ քրգործի կասեցումը՝ դժգոհությունների առիթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Հատուկ քննչական ծառայությունը կասեցրել է 2016թ. հուլիսի 29-ին ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ պատճառաբանելով, որ մեղադրյալը հայտնի չէ։

2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից, ինչպես նաև ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից տուժել էին բազմազթիվ քաղաքացիներ։ Որոնցից վեցը այդ թվում լրագրողներ ճանաչվել էին տուժող։ Այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող լրագրող Ռոբերտ Անանյանը ՀՔԾ որոշումը որակում է անօրինական և նշում, որ ՀՔԾ-ն կայացրել է քաղաքական որոշում, որի պատճառը, ըստ Անանյանի, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին խնայելն էր։

Ի դեպ, երեկ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հեղափոխության օրերին՝ ապրիլի 16-ին և 22-ին, հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Հուլիսի 29-ին տուժածների թվում է նաև «Հայաստանի կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ Նա կարծում է, որ Սարի թաղում կատարվածի բացահայտումը քաղաքական պահանջարկ չունի։ Իսկ ահա իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գտնում է, որ հիմա կա շանս ստիպելու, որպեսզի այս գործը վերաբացվի և մեղավորների արարքներին էլ տրվի հստակ գնահատական։

Այս գործով տուժած լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը ևս գտնում է, որ ՀՔԾ-ն անգործություն է ցուցաբերել։ Սակայն նաև նշում է, որ հիմա կան բարենսպաստ պայմաններ Էլեկտրիկ երևանից մինչև Սարի թաղում կատարվածը բացահայտելու համար։ Նա շեշտում է՝ ցանկացած անձ պետք է գիտակցի, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար կարող է պատասխանատվության ենթարկվել ու եթե հիմա մեղավորները նախկին արարքների համար պատժի չենթարկվեն, նմանատիպ դեպքերը կարող են կրկնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան