Եվրոպացի առաջնորդներն ու ՄԱԿ-ը դատապարտել են Հաագայի դատարանի նկատմամբ Թրամփի կողմից պատժամիջոցների սահմանումը

Լուրեր

10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) պետք է կարողանա անարգել շարունակել իր պայքարը համաշխարհային անպատժելիության դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջազգային դատական ատյանի դեմ պատժամիջոցների սահմանմանը, գրում է France 24-ը։

«ՄՔԴ-ն երաշխավորում է պատասխանատվությունը միջազգային հանցագործությունների համար և ձայն է տալիս զոհերին ամբողջ աշխարհում: Այն պետք է կարողանա ազատորեն պայքարել համաշխարհային անպատժելիության դեմ: Եվրոպան միշտ հանդես կգա արդարության և միջազգային իրավունքի հարգման օգտին»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան էլ նախազգուշացրել է, որ ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցները սպառնալիք են միջազգային իրավունքի և ավելի լայն դատական ​​համակարգի համար:

«ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը սպառնում է Դատարանի անկախությանը և խաթարում է միջազգային քրեական արդարադատության համակարգը որպես ամբողջություն»,- գրել է Կոշտան X-ում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սխալ է ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման հարցում։

«Պատժամիջոցները սխալ գործիք են: Դրանք վտանգի տակ են դնում մի ինստիտուտ, որը պետք է երաշխավորի, որ այս աշխարհի բռնապետերը չեն կարող պարզապես հալածել մարդկանց և պատերազմներ սկսել, և դա շատ կարևոր է»,- ասել է Շոլցը:

ՄՔԴ-ն իր հերթին դատապարտել է Թրամփի գործադիր հրամանը, որով ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանում դատարանի դեմ։ Նշվում է, որ գործադիր հրամանը, որը նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել իր պաշտոնյաների նկատմամբ, վնասում է դատարանի «անկախ և անաչառ դատական ​​աշխատանքին»։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ՄՔԴ-ն «խստորեն կանգնած է իր անձնակազմի կողքին և խոստանում է շարունակել արդարություն ու հույս ապահովել վայրագությունների միլիոնավոր անմեղ զոհերի համար ամբողջ աշխարհում»։

ՄԱԿ-ն էլ հայտարարել է, որ խորապես ափսոսում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄՔԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներ սահմանելու որոշման համար և հորդորել է չեղարկել որոշումը:

«Մենք խորապես ափսոսում ենք դատարանի անձնակազմի նկատմամբ հայտարարված անհատական ​​պատժամիջոցների համար և կոչ ենք անում չեղարկել այդ միջոցը»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի