Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 10-ին, Արցախի մյուս պաշտոնյաներինը` փետրվարի 7-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ նիստին մասնակցել են, իբր, տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրողները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետությունը ներկայացնող տուժող։

Հաղորդվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին։

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստը, որն անջատ է քննվում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրա փաստաբան Ավրաամ Բերմանը միջնորդել է իր պաշտպանյալի հետ առանձին հանդիպման մասին։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հանդիպման հնարավորություն է։

Նիստում ընդմիջումից հետո դատախազը սկսել է ընթերցել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշվում է, որ հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը՝ դրա ընթերցումը կշարունակվի փետրվարի 10-ին նշանակված հաջորդ դատական նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի