Սլովակիան սկսել է «Թուրքական հոսք»-ով ռուսական գազ ստանալ

Լուրեր

30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
Բոլորը

Սլովակիայի գազի տարանցման SPP ընկերությունը հայտարարել է, որ երկիրն այժմ ռուսական գազ է ստանում Թուրքիայի տարածքո՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան դադարեցրել է գազի տարանցումն իր տարածքով, գրում է AFP-ն։

2022 թվականի փետրվարից ռուսական ներխուժման դեմ պայքարող Ուկրաինան տարեսկզբին դադարեցրել է մատակարարումները Արևմուտք: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այդ քայլը նպատակ ունի թույլ չտալ Մոսկվային գումար հայթայթել պատերազմի ֆինանսավորման համար:

ԵՄ անդամ Սլովակիան քննադատել էր որոշումը։ Երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, որը Կրեմլի սակավաթիվ դաշնակիցներից մեկն է Եվրամիության կազմում, անցյալ տարվա վերջին մեկնել էր Մոսկվա՝ մատակարարումների շուրջ բանակցություններ վարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մասամբ վերսկսել է գազի մատակարարումները SPP-ի համար։ Դրանք անցկացվում են հարավային երթուղով՝ «Թուրքական հոսք»-ով և Հունգարիայով դեպի Սլովակիա»,- AFP-ին ասել է SPP-ի ներկայացուցիչ Օնդրեյ Սեբեստան։

Սլովակիայի Dennik N լրատվամիջոցն էլ, վկայակոչելեով SPP-ի գործադիր տնօրեն Վոյտեխ Ֆերենցին, հայտնել է, որ «Թուրքական հոսքի» միջոցով մատակարարումները սկսվել են փետրվարի 1-ին, և որ ապրիլին ծավալը կկրկնապատկվի։

«Թուրքական հոսքն» անցնում է 930 կիլոմետր (580 մղոն) Սև ծովի հատակով՝ ռուսական Անապա քաղաքից մինչև Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիյիքոյ: Այնուհետև այն միանում է վերգետնյա խողովակաշարերին, որոնք Բալկաններով հասնում են Եվրոպա՝ մատակարարելով ԵՄ անդամ Հունգարիային՝ Սլովակիայի հարավային հարևանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր նաև, որ ԵՄ էներգետիկայի և բնակարանային հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենի հետ քննարկել է Ուկրաինայի տարածքով դեպի Սլովակիա ադրբեջանական գազի փոխադրման հարցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի