Սիրիայում թուրքական ռազմաբազաներ ստեղծելու ծրագիր չկա. Թուրքիայի ՊՆ

Լուրեր

07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիրիայում թուրքական նոր ռազմաբազաներ հիմնելու պլաններ չկան։ Այս մասին հայտնել են Թուրքիայի ՊՆ աղբյուրները, գրում է Turkiye Today-ը։

Ավելի վաղ թուրքական, ինչպես նաև միջազգային մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Անկարան պատրաստվում է Սիրիայում երկու ռազմաբազա հիմնել։ Թուրքական ՊՆ-ն կտրականապես հերքել է Սիրիայում երկու նոր ռազմակայան կառուցելու մտադրության մասին շրջանառվող լուրերը։

«Նման ծրագրերի քննարկումը վաղաժամ է։ Թուրքիայի ուշադրությունը մնում է Սիրիայի ինքնիշխանությանն աջակցելու և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերի վրա»,- ասել են նախարարությունից։

ՊՆ պաշտոնյաները պարզաբանել են, որ Սիրիայում Թուրքիայի գլխավոր առաջնահերթությունը մնում է նաև «ահաբեկչական տարրերի», մասնավորապես՝ PYD/YPG-ի վերացումը Սիրիայի հյուսիսում։

«Թուրքիայի նպատակն է աջակցել Սիրիայի կայունությանը, այլ ոչ թե նոր ռազմաբազաներ հիմնել։ Երկու կողմերը համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովման և տարածաշրջանն ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու կարևորության շուրջ։ Միասին մշակում ենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ բարձրացնելու Սիրիայի ռազմական կարողությունները և լուծելու անվտանգության խնդիրները»,- ընդգծել է ՊՆ պաշտոնյան։

Eurofighter Typhoon-ի գնման վերաբերյալ ՊՆ-ից հաստատել են, որ 40 ինքնաթիռների գնումը դեռևս ընթացքի մեջ է։ Քննարկումները Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ շարունակվում են, և Թուրքիայի խնդրանքը մնում է նոր, այլ ոչ թե օգտագործված ինքնաթիռներ գնելը։

«Մենք սպասում ենք գնային առաջարկների, որպեսզի վերջնական տեսքի բերենք գնման գործընթացը և որոշենք ինքնաթիռների կոնֆիգուրացիան»,- պարզաբանել են ռազմական գերատեսչությունից։

Այստեղ նաև կրկնել են Անկարայի դիրքորոշումը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես, դատապարտելով Իսրայելի գործողությունները, ներառյալ՝ Պաղեստինյան տարածքներում UNRWA-ի գործողությունների արգելափակումը:

«Մեր հումանիտար օգնության ջանքերը կշարունակվեն, ներառյալ՝ վերջերս Գազայի համար Հորդանանին 24 տոննա օգնություն մատակարարելը»,- հավելել է ՊՆ պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի