«Խոսքը պաղեստինցիների ժամանակավոր տեղափոխման մասին է»․ Վաշինգտոնը փորձում է մեղմացնել Գազայի վերաբերյալ Թրամփի շոկային ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն բանից հետո, երբ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները բուռն մերժում առաջացրեցին  ամբողջ աշխարհում, Վաշինգտոնի վարչակազմը փորձում է մեղմել նրա հայտարարությունները և հստակեցնել դիրքորոշումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Արաբական երկրներում պաղեստինցիներին վերաբնակեցնելու՝ Թրամփի մեկնաբանությունները թշնամական չէին, Գվատեմալա կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նա նշել է, որ խոսքը միայն «տների, ձեռնարկությունների և նման բաների վերականգնման մասին է եղել, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ Գազայի հատված»։

«Կարծում եմ, որ դա շատ առատաձեռն քայլ էր՝ առաջարկել վերակառուցել և պատասխանատվություն ստանձնել վերակառուցման համար»,- ասել է Ռուբիոն։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, պարզաբանելով Թրամփի մեկնաբանությունները, նշել է, թե ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Գազայից պաղեստինցիների «ժամանակավոր տեղափոխումը», ոչ թե արաբական երկրներում նրանց մշտական ​​վերաբնակեցումը։

Ըստ Լևիթի՝ Թրամփն ակնկալում է, որ տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները, հատկապես՝ Եգիպտոսը և Հորդանանը, «ժամանակավորապես կընդունեն պաղեստինցի փախստականներին, որպեսզի կարողանան վերակառուցել նրանց տները», քանի որ Գազան այժմ բնակության համար ոչ պիտանի վայր է «ցանկացած մարդու համար»։

Բացի այդ, Լևիթը նշել է, որ Գազայի հատվածի վերականգնման համար ԱՄՆ-ը չի վճարի, և որ ամերիկյան զորքերը, հավանաբար, այնտեղ չեն ուղարկվի: Նա նշել է, որ Թրամփը նկատի է ունեցել, որ Միացյալ Նահանգները կմասնակցի ավերված տարածքների վերականգնմանն ուղղված ջանքերին՝ ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար կայունություն ապահովելու նպատակով, բայց դա չի նշանակում, որ ամերիկացի զինվորները կլինեն Գազայում, և որ ամերիկացի հարկատուները կֆինանսավորեն այդ ջանքերը։

Միաժամանակ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, պատասխանելով Գազայի հատված զորքեր ուղարկելու հնարավորության մասին հարցին, նշել է, որ իր գերատեսչությունը պատրաստ է ցանկացած սցենարի։

«Մենք անհաբերությամբ սպասում ենք հնարավորությանը՝ աշխատելու մեր դաշնակիցների, գործընկերների հետ, ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով, դիտարկելու բոլոր տարբերակները»,- ասել է նա լրագրողներին Պենտագոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ Թրամփն առաջարկել էր Գազան հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը, իսկ պաղեստինցիներին՝ հեռանալ այնտեղից։

Թարգմանությունը՝ էմմա Չոբանյանի