Իսրայելի ՊՆ ղեկավարը բանակին հանձնարարել է Գազայի բնակիչների հեռացման ծրագիր մշակել

Լուրեր

30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
30.04.2026 | 10:49
Ռոնալդուն խփել է կարիերայի 970-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:46
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցում քննարկել են Հաղթանակի օրը Ուկրաինայում հրադադարի հաստատումը
30.04.2026 | 10:39
Նավթի գներն աճել են
30.04.2026 | 10:25
Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել․ ՊԵԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 10:10
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 30-ի դրությամբ
30.04.2026 | 09:56
«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված Վրույր Այվազյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու համար մարդկանց վճարելու օժանդակության համար
30.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.04.2026 | 09:30
Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում
30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երկրի բանակին հանձնարարել է պատրաստել ծրագիր, որը թույլ կտա աջակցել Գազայի բնակիչներին, որոնք ցանկանում են ինքնակամ լքել հատվածը, գրում է The Jerusalem Post-ը։

«Ծրագիրը կներառի ցամաքային անցումներով ելքի տարբերակներ, ինչպես նաև ծովային և օդային ճանապարհով ելքի հատուկ դրույթներ»,- ասել է Կացը:

Նա ողջունել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, որը ներկայացրել էր Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։ Կացը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի բնակիչներին օգտագործել է որպես կենդանի վահան, ստացված մարդասիրական օգնությունը յուրացրել իր նպատակների համար և թույլ չի տվել նրանց լքել երկիրը։

«Գազայի բնակիչներին պետք է ազատություն տրվի հեռանալու և արտագաղթի համար, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում»,- հավելել է նա:

Կացն ասել է, թե «այն երկրները, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և այլք, որոնք կեղծ մեղադրանքներ և զրպարտություններ են ներկայացրել Իսրայելի դեմ՝ Գազայում նրա գործողությունների համար, պարտավոր են թույլատրել Գազայի ցանկացած բնակչի մուտք գործել իրենց տարածք»։

«Նրանց կեղծավորությունը կբացահայտվի, եթե նրանք հրաժարվեն դա անել: Կան երկրներ, ինչպիսիք են Կանադան, որն ունի ներգաղթի կառուցվածքային ծրագիր և նախկինում պատրաստակամություն է հայտնել ընդունել Գազայից բնակիչներին»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է վերահսկողության տակ «վերցնել» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, և առաջարկել այնտեղ բնակվող պաղեստինցիներին հեռանալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի