Ադրբեջանում հերթական ընդդիմադիր լրագրողն է ձերբակալվել

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Ադրբեջանում փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ձերբակալվել է argument.az կայքի գլխավոր խմբագիր, լրագրող Շամշադ Աղաևը։ Նրա եղբայրը՝ Շահիդ Աղաևը, տեղական լրատվամիջոցներին պատմել է, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում Բաքվում գտնվող իրենց տունը խուզարկվել է քննիչի և դիմակավորված 7-8 ոստիկանների կողմից։

«Ոստիկանները ներխուժել են մեր տուն և խուզարկել։ Տարել են  Շամշադի հին հեռախոսը, իմ հեռախոսը, հիշողության քարտերը, մի քանի հին սկավառակ, համակարգիչ, մոդեմ և մամուլի հավատարմագրերը։ Հետո արձանագրություն կազմեցին։ Շամշադը կարողացել է միայն ասել, որ իրեն ձերբակալել են»,- պատմել է լրագրողի եղբայրը։

Փաստաբան Շախլա Գումբատովան հայտնել է, որ նա ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) մեղադրանքով՝ Meydan TV-ի գործով։

Անցյալ տարվա հուլիսի 5-ին Բաքվի քաղաքային ոստիկանության գլխավոր վարչությունում որպես վկա հարցաքննել էր լրագրող Շամշադ Աղաևին Toplum TV-ի գործով։ Քննչական մարմինը բանավոր հայտարարել է, որ նրան արգելել են հեռանալ երկրից։

Հավելենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին Meydan TV-ի մի շարք աշխատակիցներ են ձերբակալվել, նրանք 4 ամսով կալանավորվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի