Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները կապված են կաշառքի գործի հետ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում ձերբակալությունները կապված են կաշառքի հետ։ Այս մասին հայտնում են իրավապահ մարմիններում Factor․am-ի աղբյուրները։ Ավելի վաղ գրել ենք, որ ձերբակալված անձանցից մեկը հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանն է, մյուս ձերբակալվածը փաստաբան Ռոբերտ Դարբինյանն է։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակավածների շարքում են նաև Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանի տեղակալ Արամ Այվազյանը և նույն վարչության բաժնի պետերից մեկը՝ Միքայել Ղիմոյանը։

Նշենք, որ, ըստ մեզ հասած տվյալների՝ կաշառք տալու մեջ մեղադրվող անձանց մեջ կան արդեն իսկ ազատ արձակվածներ, իսկ ինչ վերաբերում է կաշառք ստանալու մեջ մեղադրվողներին, ամենայն հավանականությամբ, նրանց կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Գործով անցնող անձանց մեջ կան նաև ենթադրյալ հանցագործությանն օժանդակելու մեջ մեղադրող անձինք՝ ենթադրյալ կաշառքի միջնորդներ։ Այս պահի դրությամբ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի առնվազն 7 անձ։

Արաքս Մամուլյան