ՌԴ-ն բաց է Զելենսկիի հետ բանակցությունների համար՝ «չնայած նրա ոչ լեգիտիմությանը»․ Պեսկով

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Ռուսական կողմը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ՝ չնայած լեգիտիմության առումով նրա «դե յուրե խնդիրներին»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մեր երկրի վերլուծությունը, որը բազմիցս հնչեցրել է նախագահ Պուտինը, հուշում է, որ պարոն Զելենսկին դե յուրե լուրջ խնդիրներ ունի իր լեգիտիմության առումով, բայց չնայած դրան՝ ռուսական կողմը բաց է մնում բանակցությունների համար»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման շուրջ լուրջ քննարկման։ Ըստ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության պետ Ալեքսեյ Պոլիշչուկի՝ դրա համար անհրաժեշտ է լուծել երկու խնդիր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի լեգիտիմությունը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն արգելող նրա հրամանագիրը։

Զելենսկիի հնգամյա ժամկետը պաշտոնապես ավարտվել է 2024 թվականի մայիսի 20-ին։ Նա շարունակում է զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ վկայակոչելով երկրում ռազմական դրությունը։ Մայիսի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «նախնական գնահատականի» համաձայն՝ մայիսի 20-ից հետո Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը Գերագույն Ռադան է և նրա խոսնակը։ Այս պաշտոնը ներկայում զբաղեցնում է Ռուսլան Ստեֆանչուկը։

2022 թվականի սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու անհնարինության մասին։ Ռուսաստանի նախագահը հետագայում մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել այս փաստաթղթի վրա՝ նշելով, որ այն խոչընդոտում է բանակցությունների ընթացքին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի