Թրամփը ցավակցել է Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ
Քաղաքականություն
01.02.2025 | 11:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։
«Այնքան տխուր էր տեսնել, թե ինչպես է ինքնաթիռը կործանվում Փենսիլվանիայի Ֆիլադելֆիայում: Շատ անմեղ հոգիներ կորսվեցին»,- truthsocial-ում մասնավորապես գրել է Թրամփը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական տարհանման ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ, այդ թվում մեկ երեխա։