Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռը մխրճվել է քաղաքի խիտ բնակեցված տարածքի մեջ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 31-ի երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական տարհանման ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ․ գրում է Ազատություն Ռ/Կ-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը, վկայակոչելով Jet Rescue-ին, որին պատկանել է ինքնաթիռը, հայտնում է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ՝ հիվանդ մի երեխա  և նրա մայրը: «Այս պահին մենք չենք կարող հաստատել որևէ մեկի ողջ մնալու մասին», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ինքնաթիռը մխրճվել է քաղաքի խիտ բնակեցված տարածքի մեջ, ինչի հետևանքով հրդեհներ են առաջացել, կան վիրավորներ։ NBC News-ը հայտնում է, որ տեղի առնվազն վեց բնակիչ հոսպիտալացվել է։ Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերն ասել է, որ «վնասվել են մի քանի տներ և մեքենաներ», սակայն զոհերի թիվը հայտնի չէ:

Jet Rescue-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ ինքնաթիռը պետք է տուն տաներ երեխային հիվանդանոցից դուրս գրվելուց հետո:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Վաշինգտոնում  ևս մեկ ավիավթար էր տեղի ունեցել․ American Airlines ավիաընկերության ինքնաթիռի և ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով զոհվել էր 67 մարդ: