Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ․ տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաև 2024 թ․ նոյեմբերին Հայաստանում կայացած «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովին, որի շրջանակում արքայազն Աբդուլ Ազիզն այցելել էր Հայաստան և հանդիպել երկրի ղեկավարության հետ՝ փոխադարձ համագործակցության ոլորտները բացահայտելու նպատակով:

Արքայազն Աբդուլազիզը նախարարին հայտնել է, որ իր հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով Կանանց տնտեսական զորեղացման ծրագրերի ֆինանսական աջակցության որոշման մասին։ Նախաձեռնության նպատակն է խթանել կանանց տնտեսական մասնակցությունը և հզորացումը՝ առաջ մղելու գենդերային հավասարությունը և ներառական զարգացումը:

Նախաձեռնության շրջանակում գյուղաբնակ կանանց, բռնի տեղահանվածների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ թիրախային խմբերի համար իրականացվելու են կրթական, կարողությունների զարգացման, դեպի աշխատաշուկա ուղղորդման և այլ ծրագրեր։