Առաջարկում ենք՝ Արևմտյան Ադրբեջանից լինի երկաթուղային բեռնատար կապ դեպի Նախիջևան, նաև՝ Երասխից Մեղրի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Երևանն առաջարկել է լուծումներ երկուսի ուղղությամբ էլ։

«Մենք կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին, լուծում ենք առաջարկել, որով առաջարկում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակը, բայց նույն սկզբունքով Երասխից Մեղրի: Առաջինը պարզ է՝ Հայաստանի տարածքով»,- հայտարարեց կառավարության ղեկավարը։

Փաշինյանի խոսքով՝ այս պահին սպասում են Ադրբեջանի պատասխանին։

«Էս փուլում սկսենք բեռնափոխադրումները, հետո երբ որ մթնոլորտն ավելի համապատասխան լինի, կմտածենք նաև ուղևորափոխադրումների մասին: Անկեղծ ասած, սպասում ենք Ադրբեջանի դրական գնահատականին: Եվ եթե շատ անկեղծ լինեմ, նաև Ադրբեջանի դիրքորոշումներն իմանալով, լավ չեմ պատկերացնում, թե ինչու պետք է դա մերժեն»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։