Իսրայելը հունվարի 31-ին կազատի պաղեստինցի բանտարկյալներին

Լուրեր

10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինցի բանտարկյալներն իսրայելական բանտերից կազատվեն դեկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին։ Այս մասին հայտնում է Կոմերսանտը՝  հղում անելով պաղեստինցի բանտարկյալների հարցերով զբաղվող գրասենյակին։

«Միջնորդների հետ բանակցություններից հետո որոշվել է, որ բանտարկյալներն ազատ կարձակվեն տեղական ժամանակով 17:00-ին»,- ասված է գրասենյակի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել էր, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը որոշել են հետաձգել պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, որոնք պետք է ազատություն ստանային ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի շրջանակում։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Իսրայելի այն տեսակետը, որ ՀԱՄԱՍ-ի կողմից կազմակերպված իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացն անվտանգ չէ: Իսրայելի վարչապետը «ցնցող» է անվանել ազատագրման տեսարանը, պահանջել է, որ պաղեստինյան շարժումը երաշխավորի պատանդների անվտանգությունը, նաև միջնորդներին միջամտելու կոչ է արել։

Ավելի ուշ վարչապետի գրասենյակից հայտնել են, որ խորհրդակցությունների ընթացքում միջնորդները հանձնառություն են ստանձնել, որը կերաշխավորի իսրայելցի պատանդների անվտանգ ելքը ազատագրման հաջորդ փուլերում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի