Հունաստանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ Թուրքիային Meteor հրթիռներ վաճառելու ծրագրերի կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
Բոլորը

Հունաստանն իր մտահոգությունն է հայտնել Ֆրանսիային՝ կապված Թուրքիային «օդ-օդ» հրթիռների հնարավոր վաճառքի հետ, քայլ, որը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Էգեյան ծովում: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Աթենքում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը դեմ է արտահայտնվել վաճառքին, գրում է Greek Reporter-ը։

Նա փոխանցել է, որ Հունաստանը «վճռականորեն դեմ է  նման հնարավորությանը, որը չի համապատասխանում մինչ այժմ երկու երկրների միջև առկա հիանալի ռազմավարական հարաբերություններին»։ Դենդիասը նաև անդրադարձել է 2021 թվականին ստորագրված հույն-ֆրանսիական պաշտպանական համաձայնագրի դրույթներին, որտեղ ասվում է, որ «Հունաստանը և Ֆրանսիան խորհրդակցում են միմյանց հետ բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ընդհանուր ըմբռնում ձևավորել բոլոր կարևոր որոշումների շուրջ, որոնք շոշափում են իրենց ընդհանուր շահերը պաշտպանություն ոլորտում և, հնարավորության դեպքում, համատեղ գործողություններ ձեռնարկում»:

Ըստ այս համաձայնագրի՝ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է հարձակման դեպքում օգնություն ցուցաբերել մյուսին։ Այս համաձայնագիրը ներառում է ռազմական օգնության հնարավորությունը, ինչը նշանակալի քայլ է Ֆրանսիայի և Հունաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության մեջ։

Հունաստանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ֆրանսիական արտադրության ռազմական տեխնիկա ձեռք բերելու հարցում։ Դա ներառում է Rafale կործանիչների և Belharra ֆրեգատների գնումը Հունաստանի նավատորմի համար:

Meteor-ը եվրոպական «օդ-օդ» հրթիռ է, որը մշակվել և արտադրվել է MBDA-ի կողմից: Ռազմական վերլուծաբանները նշում են, որ հրթիռը համարվում է «խաղը փոխող» օդային գերազանցության տեսանկյունից՝ մի շարք առավելություններ տալով մրցակիցների նկատմամբ:

Meteor հրթիռը ծառայության է անցել Շվեդիայի ռազմաօդային ուժերում 2016 թվականին և դրանից հետո ընդունվել է մի շարք այլ երկրների կողմից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի: Այն տարբեր զորավարժությունների և գործողությունների ժամանակ ցուցադրել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի