Պուտինը վախենում է բանակցություններից և ամեն ինչ անում է՝ պատերազմը երկարացնելու համար. Զելենսկի

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ ինքն իրավունք չունի ստորագրել վերջնական խաղաղության պայմանագիրը, քանի որ Ուկրաինայի «լեգիտիմ» նախագահը չէ։

«Պուտինն այսօր ևս մեկ անգամ հաստատեց, որ վախենում է բանակցություններից, վախենում է ուժեղ առաջնորդներից և անում է հնարավորը՝ պատերազմը երկարացնելու համար։ Նրա յուրաքանչյուր քայլը և բոլոր ցինիկ հնարքները միտված են պատերազմն անվերջ դարձնելուն»,- գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ 2014 թվականին Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, որը վերածել է լայնամասշտաբ ներխուժման 2022 թվականին:

«Այժմ իրական խաղաղության հասնելու հնարավորություն կա, բայց հենց Պուտինն է անում ամեն ինչ՝ կա՛մ շարունակելու լայնածավալ սպանությունները, կա՛մ դադար ապահովելու հիբրիդային հարձակումները շարունակելու համար՝ նախապատրաստվելով հերթական լայնածավալ ներխուժման»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ըստ նրա՝ համաշխարհային առաջնորդները պետք է հաշվի առնեն նախորդ տարիների սխալները, ինչպես նաև այն առաջնորդների սխալները, որոնք այլևս թատերաբեմում չեն։ Պուտինն ունի գլոբալ կայունությունը խաթարելու զգալի հնարավորություններ, բայց նա չափազանց թույլ է ուժեղ առաջնորդների իրական ճնշմանը դիմակայելու համար, ասել է նա:

«Դրա համար մենք պետք է վճռական գործենք ու միասնաբար, բոլոր նրանք, որոնք քաջություն ունեն հավատալու խաղաղությանը և ուժի միջոցով մոտեցնելու այն: Իսկական խաղաղությունը հնարավոր է, եթե Ռուսաստանին պարտադրեն դա»,- նշել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի