Պուտինը հրաժարվել է խաղաղության համաձայնագիր ստորագրել Զելենսկիի հետ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունները՝ միաժամանակ մերժելով նրա հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորությունը։ «Россия 1» պետական հեռուստաալիքի եթերում նա հայտարարել է, որ ուկրաինական պետության ղեկավարին լեգիտիմ չի համարում։

«Բանակցել կարելի է ցանկացածի հետ, բայց ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որևէ բան ստորագրելու: Եթե նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, ովքեր կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Այսպիսով, Ռուսաստանի ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է իր պնդումը, որ Ուկրաինայի նախագահը, իր տեսանկյունից, չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ երկրում ժամանակին չեն կայացել նախագահական ընտրություններ։

DW-ի ռուսական ծառայությունը նկատում է, որ, միաժամանակ, Ուկրաինայում կա կոնսենսուս, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։

Մինչդեռ Պուտինի վերընտրվելու լեգիտիմությունը պարբերաբար կասկածի տակ է դրվում ռուսական ընդդիմության կողմից: Բացի այդ, 2024 թվականի ապրիլին Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին չճանաչել Ռուսաստանում նախագահական ընտրությունների արդյունքները և Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներում քվեարկությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի