ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ռազմաբազաների ճակատագիրը դեռևս որոշված չէ

Լուրեր

10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Բոլորը

Սիրիայում ռուսական ռազմաբազաների հետագա ճակատագրի հարցը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջում, և կողմերը պայմանավորվել են շարունակել դրանք։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է «Ինտերֆաքսը»։

Բաշար Ասադի իշխանության տապալումից հետո առաջին անգամ երեքշաբթի ՌԴ միջգերատեսչական պատվիրակությունն այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր ղեկավար Ահմադ ալ-Շարաայի հետ։

«Մենք երախտագիտություն հայտնեցինք, որ մեր քաղաքացիները և օբյեկտները չեն տուժել վերջին շաբաթների իրադարձությունների հետևանքով։ Մենք նաև հույս ենք հայտնել, որ այդ գիծը կպահպանվի, որ Սիրիայում մեր շահերը չեն տուժի։ Դեռևս ոչինչ չի փոխվել [ռուսական բազաների հետ կապված]: Այս հարցը լրացուցիչ բանակցություններ է պահանջում: Մենք պայմանավորվել ենք շարունակել ավելի խորը խորհրդակցությունները մեր համագործակցության յուրաքանչյուր ոլորտում»,- նշել է Բոգդանովը։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նաև հայտարարել է, որ  սիրիական Տարտուս նավահանգիստը կառավարելու մասին համաձայնագիրը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմածովային նավատորմի լոգիստիկ բազան, զուտ տեխնիկական հարց է, որ կողմերը խորհրդակցություններ կանցկացնեն իրավիճակի շուրջ։

«Դա զուտ տեխնիկական հարց է: Կարծում եմ, որ կարող ենք հարցերի փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել»,- ասել է Բոգդանովը։

Նա նշել է, որ իրենք և պատվիրակության կազմում ներառված «СТГ Инжиниринг» և Միացյալ հացահատիկային ընկերության  ներկայացուցիչները Սիրիայի ղեկավարությանը բացատրել և պատրաստակամություն են հայտնել համագործակցել պայմանավորվածությունների բազայի հիման վրա։

Սիրիական al-Watan թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Սիրիայի և ռուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության միջև Տարտուս նավահանգստի կառավարման մասին համաձայնագիրը չեղարկվել է երկրի նոր իշխանությունների կողմից։

Մոսկվայում իրավիճակին ծանոթ աղբյուրը Bloomberg-ին հայտնել է, որ ՌԴ-ին չի հաջողվում պայմանավորվել Սիրիայում բազաների պահպանման շուրջ։ Աղբյուրի խոսքով՝ Սիրիայի նոր կառավարության հետ բանակցությունները փակուղի են մտել։ Ռուսաստանի գործունեությունը Խմեյմիմ ավիաբազայում սահմանափակվել է, իսկ երկու տրանսպորտային նավերը սպասել են մի քանի շաբաթ, մինչև նրանց թույլ է տրվել նավարկել Տարտուս՝ ռազմական տեխնիկան հանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի