Շնորհավորում ենք տպավորիչ հաղթանակի առթիվ և մաղթում նույնքան տպավորիչ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում. ՌԱԿ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ռամկավար Ազատական կուսակցությունը շնորհավորել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասվում է.

 

Հարգարժան  պարոն   Հայկ  Մարության

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը  շնորհավորում  է  Ձեզ քաղաքամայր Երևանի Ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ արձանագրելու առիթով և մաղթում նույնքան տպավորիչ հաջողություններ քաղաքապետի պաշտոնում Ձեր հետագա գործունեության ողջ ընթացքում:

Ընտրողների մեծ վստահությունը  «Իմ քայլը» դաշինքի և անձամբ Ձեր նկատմամբ` բնականաբար ծանր պատասխանատվություն է դնում Ձեր ուսերին մայրաքաղաքի բազում խնդիրները  հետևողականորեն       կարգավորելու Ձեր առաքելության մեջ: Լիահույս` որ այդ խնդիրները լուծելու գործում Դուք չեք խնայի ջանք ու եռանդ, ՌԱԿ-ը  առաջարկում է իր կարողությունների սահմաններում հայաստանյան և սփյուռքյան իր կառույցների անվերապահ աջակցությունը քաղաքային խնդիրների հաղթահարման գործում:

Կրկին շնորհավորելով Ձեզ և նորընտիր Ավագանու բոլոր անդամներին, ՌԱԿ-ը մաղթում է արդյունավետ գործունեություն ի բարօրություն մեր մայրաքաղաքի և բնակչության:

Ի ԴԻՄԱՑ

ՌԱՄԿԱՎԱՐ  ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՀԱԿՈԲ  ԱՎԵՏԻՔՅԱՆ

 

ԱՏԵՆԱՊԵՏ