Ո՞վ կարող է տիրանալ ձեր տվյալներին. հայտարարագրումն ու կիբեռանվտանգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը ներդրման վերջին փուլին է մոտենում․ վերջին շաբաթներին բազմաթիվ քննադատություններ են հնչել հայտարարագրման նպատակահարմարության, արդյունավետության ու այլ խնդիրների շուրջ, բայց ոլորտի մասնագետներին մտահոգում է հատկապես հայտարարատուների անձնական տվյալների պաշտպանության հարցը։

Cyber Hub-ի համահիմնադիր, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ այս հարցերում ո՛չ պետությունն է թափանցիկ, ո՛չ էլ հասարակությունը՝ պահանջատեր։ Մարտիրոսյանի խոսքով՝ բանկային գաղտնիքն ինչ-որ չափով արդեն չի գործում, որը շատ ավելի սկզբունքային խնդիր է, քան հայտարարագրումը։ Ըստ նրա՝ պետությունը դառնում է գերվերահսկող մարմին՝ առանց հանրային վերահսկողության։

Անձնական տվյալների պաշտպանությունը դրանք ամեն գնով գաղտնի պահելը չէ, այլ տվյալների հետ ճիշտ և համաչափ վարվելն է՝ ասում է DpHub-ի և CyberHub-ի անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը։ 

Եկամուտների հայտարագրման ընթացքում հայտարարատուները մի շարք անձնական տվյալներ են լրացնում՝ հեռախոսահամար, հասցե, անձնագրային և բանկային տվյալներ։ Թվային միջավայրում պաշտպանության հարցերից բացի՝ փորձագետի համար մտահոգիչ է նաև այն, որ նման կարգավորումը ստիպում է մարդկանց, թեև սեփական որոշմամբ, սակայն պարտադրված իրենց տվյալներին այլ մարդկանց հաղորդակից դարձնել։

Այսօր արդեն սոցիալական հարթակներում տարբեր կազմակերպություններ առաջարկում են իրենց աջակցությունը հայտարարագիր լրացնելու գործում։ Factor TV-ն սոցցանցերում գովազդների է հանդիպել, որտեղ առաջարկվում է 7500-ից մինչև 40,000 դրամ արժեցող փաթեթներ՝ հայտարագիր կազմելու, ներկայացնելու, բանկային հաշվետվություն վերլուծելու, եկամտային հարկ վերադարձնելու դիմում գրելու և նմանատիպ այլ հարցերում։ 

Այս ամենը մտահոգիչ է տարածաշրջանում օրեր առաջ անձնական տվյալների մեծ արտահոսքի արձանագրման համատեքստում։ Cybernews-ի փոխանցմամբ՝ Վրաստանում միլիոնավոր քաղաքացիների անձնական տվյալներ հասանելի են դարձել համացանցում։ Չնայած խախտման հայտնաբերումից կարճ ժամանակ անց սերվերն անջատվել է ցանցից, իսկ տվյալների նկատմամբ հանրային հասանելիությունը՝ փակվել, այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց անձնագրային և բանկային տվյալների արտահոսք է եղել պետական համակարգերից և բանկերից։  

Թե որքանով է Հայաստանում եկամուտների հայտարարագրման գործընթացում պետությունն ապահովում քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը, փորձագետները դժվարանում են ասել։ Նշում են՝ տվյալների անվտանգության տեսանկյունից պետության ոչ թափանցիկ գործելաոճը և նախկինում արձանագրված դեպքերը լուրջ մտահոգություններ են առաջացնում։ 

Մանրամսները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան