Ես այդ պայմանագիրը չեմ տեսել. ՀՀԿ-ականը` ՌԴ-ից ձեռք բերված սպառազինության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կերպափոխումը տրանսֆորմացիան է, տրանսֆորմացվում են քաղաքական համակարգերը, տեխնոլոգիական մեխանիզմները, տրանսֆորմացիա մեր բանակը չի կարող ունենալ, որովհետև բանակները չեն տրանսֆորմացվում։ Բանակը կարող է զարգանալ, արդիականանա, իր հմտությունները, կարողությունները մեծացնի՝ օդում, ծովում, ցամաքում, բայց տրանսֆորմացիա հասկացությունը շատ կասկածելի է: Իրենց տրանսֆորմացիան հետևյալն է լինելու, որ բանակը դառնալու է աշխատավարձ ստանալու տեղ»,- այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ- ական, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի՝ բանակի օրվան նվիրված ուղերձին, որում նա նշել, թե հիմա էլ իշխանությունները բանակում «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել։

Դիտարկմանը՝ ըստ իշխանության ներկայացուցիչների՝ բանակի կերպափոխումը նաև սպառազինության ձեռքբերման դիվերսիֆիկացիայով է պայմանավորված և այդ շուկան մեկ երկրից կախված չէ, ՀՀԿ ներկայացուցիչը պատասխանեց․ «Միշտ չէ, որ սպառազինության շուկաները լինում են ստաբիլ, նաև երկրի խնդիրն է իր առջև դրված խնդիրներից ելնելով, իր զինված ուժերը զարգացնելու միտումով փնտրել այնպիսի շուկաներ, որոնք էժան են, հասանելի են և հնարավոր է այդ շուկաներից ձեռք բերվող զինատեսակները։ Հուսով եմ, որ մենք նաև Արևմուտքում էլ, արևելքում էլ ունենալու ենք նոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից։ Հուսով եմ նաև, որ մենք հնարավորություն ունենալու ենք վերադառնալու մեր ռազմավարական դաշնակցի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը»։

Զաքարյանին հիշեցրինք, որ ռազմավորական գործընկեր Ռուսաստանը վճարված գումարի դիմաց ՀՀ-ին չի մատակարարել սպառազինություն, նախկին փոխնախարարն արձագանքեց, որ այդ պայմանագիրը չի տեսել, և չի կարող ոչինչ ասել։ Նա նաև պնդեց, թե իրենց իշխանութան ժամանակ չի եղել դեպք, երբ Ռուսաստանին զենքի համար վճարեն, բայց զենքը չտան։

«Չի եղել նման բան, մեզ 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել, ու դրանք ամբողջությամբ պիտանի են եղել»,- հայտարարեց Զաքարյանը։