ՀՔԱՎ զեկույցը՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին՝  հոգեկան առողջության համատեքստում

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2007 թվականից ուսումնասիրում է հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վիճակը, բարձրաձայնում առկա խնդիրները և իրականացնում դրանց հաղթահարման ուղղությամբ ջատագովություն։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին Հայաստանի Հանրապետության կառավարության զեկույցի ներկայացումից և կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների հրապարակումից հետո հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման ուղղությամբ հաջողված բարեփոխումներն են`

«Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ձևավորվել է հոգեբուժական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբ,

2020 թ․ հունվարի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում՝ անչափահասների և անգործունակ ճանաչված անձանց պատշաճ մասնակցությունն իրենց նկատմամբ իրականացվող բժշկական միջամտությունների վերաբերյալ և նրանց իրազեկված համաձայնություն ստանալը չերաշխավորող ՀՀ մի շարք օրենքների դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ,

2021 թ․ մայիսի 5-ին ընդունվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը,

2022 թ․ հունիսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2022-2026 թթ․ միջոցառումների ծրագիրը,

2022 թ․ նոյեմբերի 16-ին վավերացվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը։

Հիմնական բարեփոխումները վերաբերում են օրենսդրական դաշտին, իսկ հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման նպատակով գործնական բարեփոխումները հապաղում են։ Մասնավորապես`

իրավունքահեն և կարիքահեն ծառայություններ գրեթե չեն ներդրվել,

խիստ է հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կարիքը հատկապես մարզերում,

շարունակվում է անձին անգործունակ ճանաչելու և ոչ հոժարակամ հոսպիտալացման ու բուժման պրակտիկան

«Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքը չի ընդունվել:

Ավելին, պետությունը հետընթաց է գրանցում հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման առումով՝ օրինակ՝ կասեցնելով խնամքի կենտրոններում դիտորդական խմբի գործունեությունը, ներմուծելով սահմանափակ գործունակության գաղափարը։

2014-2019 թթ․ գործել է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, որն արդյունավետ չի իրականացվել, հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման խնդիրները լուծում չեն ստացել։

Մասնավորապես չեն ապահովվել հոգեկան առողջության որակյալ, կարիքահեն համայնքային ծառայություններ։ Մասնագետների ներգրավման և կարողությունների զարգացման աշխատանքները ևս արդյունավետ և թիրախային չեն եղել։ Նույնը կարող ենք փաստել նաև իրազեկման աշխատանքների մասին, ինչի վկայությունն են շարունակվող խարանը և խտրական վերաբերմունքն ինչպես պետական այրերի, այնպես էլ հանրության շրջանում։

Երեք տարի անց՝ 2022 թվականին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ջատագովության և ակտիվ ներգրավման արդյունքում հաստատվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը 2022-2026 թթ․ համար։ Ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով և ոչ թե Կառավարության որոշմամբ՝ առավել ռիսկային դարձնելով վերջինիս կատարումը։ 2024 թվականի վերջին եռամսյակի դրությամբ կարող ենք արձանագրել, որ պետությունը բավարար ռեսուրսներ չի ուղղում ծրագրի իրականացման համար և առավելապես ապավինում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով դրանց իրականացմանը։