Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հիվանդանոցների մերձակայքին․ զոհեր կան, այդ թվում՝լրագրող

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի երկու խոշոր հիվանդանոցների մոտ գտնվող վրաններին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ տեղացի լրագրողը, ։ Եվս 9 մարդ վիրավոր է, այդ թվում՝ վեց լրագրող, հայտնել են բժիշկները, գրում է France 24-ը։

Եվս 15 մարդ զոհվել է ամբողջ տարածքում առանձին հարվածների հետևանքով։

Նշվում է, որ ժամը 2-ի սահմաններում Խան Յունիսի Նասեր հիվանդանոցի մոտ տեղի ունեցած հարվածի հետևանքով վրանն այրվել է, ինչի հետևանքով զոհվել է Palestine Today հեռուստաընկերության թղթակից Յուսեֆ ալ-Ֆաքավին ու ևս մեկ տղամարդ։ Այս հարվածի հետևանքով վիրավորվել են վեց լրագրողներ։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի զինյալներին՝ առանց լրացուցիչ տեղեկություններ տրամադրելու:

Լիբանանի առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ երկուշաբթի Իսրայելի հարվածի հետևանքով երկրի հարավում մեկ մարդ է սպանվել։

«Իսրայելական թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածը սահմանամերձ Թայբե քաղաքին հանգեցրել է մեկ քաղաքացու մահվան»,- ասվում է երկրի Աողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Իսրայելական զինվորականները AFP-ին հայտնել են, որ ուսումնասիրում են հարվածի մասին հաղորդումները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի