Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին ղեկավարների տնային կալանքի միջնորդությունները. հաջորդ դատական նիստը՝ փետրվարի 6-ին

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրգործերով հերթական նախապատրաստական դատական նիստը։

Նախ տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան տրամադրվել է ռուսաց լեզվի թարգմանիչ ու փաստաբաններ։ Վարդանյանն ասել է, որ չի կարողանում մանրամասն ծանոթանալ քրեական գործի նյութերին և դատարանին խնդրել է լրացուցիչ 30 աշխատանքային օր տրամադրել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար։ Նրա պաշտպան Ավրահամ Բերմանը նույնպես խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել։

Դատավորները որոշել են մերժել Վարդանյանի միջնորդությունը՝ համաձայնելով պետական մեղադրողների կարծիքին, որ պաշտպանական կողմին, իբր, բավական ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Դատարանը նաև խափանման միջոցը թողել է անփոփոխ։ Քրեական գործը փոխանցվել է դատարան, դատական նիստը նշանակվել է փետրվարի 6-ին։

Արցախի մյուս նախկին ղեկավարների ու պաշտոնյաների՝ շուրջ 15 անձի գործով նիստին նախ խոսել են Բակո Սահակյանի, Էրիկ Ղազարյանի, Արայիկ Հարությունյանի, Մելիքսեթ Փաշայանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանը, Վասիլ Բեգլարյանի, Դավիթ Ալլահվերդիյանի փաստաբանները՝ ներկայացնելով նոր միջնորդություններ։ Փաստաբանները հայտարարել են, որ առաջադրված որոշ մեղադրանքներ չեն վերաբերում իրենց պաշտպանյալներին, և դատարանին խնդրել են վերացնել քրեական հետապնդումը այդ հոդվածներով։

Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդություն և փաստաթուղթ է ներկայացրել դատարան՝ ապացույցների ցանկում ընդգրկելու համար։

Մեղադրյալներից մի քանիսին տնային կալանքով ազատ արձակելու և որոշ կետերով քրեական գործը մասնակի կարճելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունները չեն բավարարվել։

Քրեական գործը փոխանցվել է դատական քննության, խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել է անփոփոխ։

Այս գործերով դատական նիստը ևս նշանակվել է փետրվարի 6-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի