Թրամփը Պուտինին մեղադրել է ԱՄՆ-ի գերձայնային հրթիռների մշակումները գողանալու համար

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանին հաջողվել է գողանալ գերձայնային հրթիռի դիզայնը, որը մշակվում էր ԱՄՆ-ում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա տեղի է ունեցել 2009-ից 2017 թվականներին, երբ Բարաք Օբաման Սպիտակ տանն էր։

«Ռուսաստանը գողացել է նախագիծը, այն ստացել են մեզանից։ Ինչ-որ վատ մարդ նրանց գերձայնային [հրթիռի] նախագիծն է տվել»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Այնուամենայնիվ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ը դեռ կունենա իր սեփական «գերձայնային» հրթիռները, որոնք «նույնիսկ մեկ քայլ ավելի լավը կլինեն», քան նրանք, որոնց գծագրերը գողացել են Ռուսաստանի ներկայացուցիչները։

Թրամփը խոստացել է, որ դրանց ստեղծման աշխատանքները կսկսվեն «շատ շուտով»: Նա նաև նշել է, որ ապագա պատերազմները չեն մղվելու մարտի դաշտում, այլ օդում, այդ իսկ պատճառով անօդաչու սարքերը շատ կարևոր են։

Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը մեղադրում է Ռուսաստանին գերձայնային հրթիռի դիզայնը գողանալու մեջ։ 2020 թվականին նա ասել է, որ Մոսկվան «ունի սուպեր-պուպեր-գերձայնային հրթիռ, որը հինգ անգամ ավելի արագ է ընթանում, քան սովորական հրթիռը»: Այն ժամանակ նա նաև պնդել է, որ Ռուսաստանը տեղեկություններ է ստացել իրադարձությունների մասին Օբամայի վարչակազմի օրոք։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի